Քաղաքականություն
Ինչ հանգամանքներում է մահացել «Հայաստան» դաշինքի անդամը
Երևան, Հայաստան - Մարտ 5, 2024
2024 թվականի իրադարձությունները կրկին ցույց տվեցին Հայաստանի իրավապահ համակարգի խոցելի կողմերը։ Հայաստան դաշինքի անդամ և երկրորդ նախագահի ընտանիքի մտերիմ Զավեն Սարգսյանի մահվան շուրջ ծոսակցությունները չեն դադարում: Նրա դուստրը՝ Մարինե Սարգսյանը պնդում է, որ հորը սպանել են, նա չի մահացել առողջական խնդիրների պատճառով։ Նրա միակ նպատակն է, որ իրավապահները կատարեն իրենց ուղիղ պարտականությունները և պատասխանատվության ենթարկեն այն ծառայակիցներին, որոնք Մարինեի համոզմամբ գերազանցել են իրենց լիազորությունները ու մահվան հասցրել իր հորը։
Ընտանիքի անդամների խոսքով, Զավեն Սարգսյանը մահացել է իր քաղաքական հայացքների, պատկանելության և ակտիվ հակաիշխանական քննադատության համար ՝ ենթարկվելով ճնշումների ու անմարդկային վերաբերմունքի։
Ընտանիքը կրկնակի փորձաքննություն է պահանջել, բազմիցս դիմել է իրավապահ մարմիններին, սակայն արդյունավետ և իրավաչափ քննություն չի անցկացվել, ինչը Մարինեն գնահատում է որպես համակարգային անգործություն և իրենց ընտանիքի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի ու հետապնդման հերթական դրսևորում։
«Մենք որևէ հստակ արձագանք չենք ստացել: Իմ հոր մահը իրավապահների խզճի վրա է, եթե իհարկե նրանք խիղճ ունեն։ Նրանք ռոբոտի պես միայնենթարկվում են վարչապեի հրահանգներին ու մի գլխավոր խնդիր ունեն՝ վերացնել բոլոր ընդդիմադիրներին։ Իրավապահներն ամեն ինչ անում են , որ հորս նկատմամբ բռնության ու դրա հետևանքով նրա մահվան փաստը մնա չբացահայտված , իսկ մեղավորները մնան անպատիժ», - ասում է Մարինե Սարգսյանը:
Մարինե Սարգսյանը վստահեցնում է , որ շարունակելու է իր պայքարը՝ հանրայնացնելով իր հոր մահվան դեպքը, անգամ մտադիր է համագործակցել իրավապաշտպան կազմակերպությունների հետ և ներկայացնել խնդիրը միջազգային հարթակներում:
Զավեն Սարգսյանի մահվան դեպը լայն արձագանք է ստացել հանրային հարթակներում։ Բազմաթիվ փորձագետներ նշում են, որ սա հստակ ազդանշան է, որ իրավապահ համակարգի բարեփոխումները ուշացած են ու անարդյունավետ, ուստի՝ քաղաքացիների պաշտպանությունը մեր երկրում երաշխավորված չէ: