Քաղաքականություն
Երկու քարի արանքում․ Ռուբեն Հայրապետյանի նախկին աշխատակիցը անկեղծանում է
Երևան / Լոս Անջելես- փետրվարի 17, 2023
Բջնի և Նոյ գործարանների նախկին մենեջեր և Ռուբեն Հայրապետյանի անձնական վարորդ Արթուր Հարությունյանը, որը ներկայում բնակվել է ԱՄՆ-ում,օրերս մեզ հետ զրույցում ուշագրավ մանրամասներ է հայտնել Հայրապետյանի գործի վերաբերյալ և դրա հետ կապված իր ունեցած խնդիրների մասին։
«Ես հիմա ինձ ապահով եմ զգում և կարող եմ ինձ թույլ տալ բաց խոսել»,-ասում է Արթուրը։
Հարությունյանը պատմեց, որ Ռուբեն Հայրապետյանի դեմ հարուցված քրեական հետապնդման շրջանակում նա ավելի քան երկու տարի շարունակ ենթարկվել է ճնշումների, հարցաքննությունների և ֆիզիկական բռնությունների, ինչպես իրավապահ մարմինների, այնպես էլ հենց Հայրապետյանի ու նրա մերձավոր շրջապատի կողմից։
Նրա խոսքով՝ իր նախկին գործատուի նկատմամբ քրեական գործի հարուցումից հետո ինքը բազմիցս հրավիրվել է հարցաքննությունների,որտեղ բռնությամբ, ճնշումներով ու սպառնալիքներով փորձել են տեղեկություններ կորզել՝ կապված Հայրապետյանի բիզնեսների, նախկին իշխանությունների հետ կապերի և գործունեության վերաբերյալ։ Մինչդեռ Հայրապետյանը բացհայտ սպառնում էր սպանել յուրաքանչյուրին, ով մի բառ կասեր իր մասին։
2021 թվականի հարցաքննություններից մեկի ժամանակ Արթուրին հենց բաժնում ենթարկել են բռնության այն բանի համար, որ հրաժարվել է կեղծ վկայություն տալ Հայրապետյանի մասին։
Խուզարկություններ, առևանգում ու շարունակական հարցաքննությունները Արթուր Հարությունյանի կյանքում դարձել են մղձավանջ։
Կյանքի լուրջ սպառնալիք զգալով արդեն նաև իր անչափահաս երեխաների նկատմամբ,Հարությունյանը ստիպված է եղել փախչել Հայաստանից։
«Ինձ հաշված օրեր էին մնացել, ես կամ կդատապարտեին անազատութան անհիմն մեղադրվելով Հարապետյանի կեղտոտ գործերում իբր հանցակից լինելու համար կամ հենց Հայրապետյանի մարդիկ կյանքիս վերջ կտային»,-ընդգծում է Արթուր Հարությունյանը։
Չնայած վախին՝ նա փորձել է դիմել իրավական պաշտպանության՝ բողոք ներկայացնելով դատախազություն,ակայն, այդ քայլը ոչ միայն արդյունք չի տվել, այլև ավելի է խորացրել վտանգը՝ հանգեցնելով նոր բռնության։
«Այդ պահին ես հասկացա, որ օրենքի շրջանակաում ես պաշտպանություն չեմ գտնի»,-ասում է նա։
Արթուրը նաև սարսափով վերհիշում է գործարանի մեկ այլ աշխատակից Սահակ Կարապետյանի դեպքը, երբ ոստիկանությունում նույն գործի շրջանակում հարցաքննվելուց հետո անհետ կորավ և խոսակցություններ կային, որ Հայրապետյանը կապ ունի դրա հետ։
Նրա գործընկերներից Դավիթ Ասլանյանը ևս ստիպված է եղել փախչել Հայաստանից։ Նա ներկայում բնակվում է Գերմանիայում, որտեղ ապաստան է խնդրել։
Հենց այս դեպքերը ստիպեցին Արթուրին օր առաջ փախչել Հայաստանից։
Չնայած անցած փորձություններին, Հարությունյանը փորձում է նայել առաջ։
«Ես հույս ունեմ, որ ով հանցանք է գործել , անպայման կպատժվի, չնայած քիչ եմ դրան հավատում, բայց ամենից շատ ես ուղղակի ուզում եմ ապրել առանց վախի և ապահով ապագա գտնել իմ երեխաների համար»,-եզրափակում է խոսքը Արթուր Հարությունյանը։