Հասարակություն

Գեղարքունիքի մարզում տեղում է առաջին ձյունը

02.12.2025

Գեղարքունիքի մարզում տեղում է առաջին ձյունը

Դեկտեմբերի 2-ի առավոտյան ժամերից սկսած՝ ձյան տեղումներ են գրանցվել Սևանի տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում։ Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետի աշխտակազմը, որը նաև տեսանյութեր է հրապարակել։

Ժամը 10։00-ի դրությամբ ձյուն է տեղում նաև Գավառի տարածաշրջանում։ Նշված վայրերում վաղ առավոտից սկսած ձնամաքրման և աղ ավազով մշակման աշխատանքներ են իրականացվում։ 

Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական, հանրապետական ինչպես նաև մարզային և համայնքային նշանակության բոլոր ճանապարհները բաց են և անցանելի։