Իրադարձություններ
Արթիկում կանխվել է 24-ամյա աղջկա ինքնաuպանության փորձը
Այսօր՝ փետրվարի 6-ին, ՀՀ ՆԳՆ ՓԾ Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Ադամյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչության ծառայողները Արթիկ քաղաքում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը, հայտնում է Shamshyan.com-ը։
Օպերատիվորեն ժամանել են Արթիկի փրկարարները, պարեկներն ու Շիրակի մարզի քրեական ոստիկանները, որոնց էլ հաջողվել է փրկել 24-ամյա աղջկա կյանքը, ում տեղում Արթիկի հիվանդանոցի բժիշկները նախ բուժօգնություն են ցուցաբերել, ապա ՊԾ Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկներ Ժիլբերտ Մարգարյանի և Հովսեփ Բեյբությանի ուղեկցությամբ տեղափոխել են ոստիկանության Արթիկի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Արթիկի բաժնում փաստաթղթեր են նախապատրաստվում, որոնք հնարավոր է կփոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին։
06.02.2026
Վերին Անտառային փողոցում բшխվել են 2 «Toyota»-ներն ու «Nissan»-ը
Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Վերին Անտառային 146/1 հասցեի դիմաց արագաչափի մոտ բախվել են Երևանի բնակիչ 23-ամյա Հայկ Մ․-ի վարած «Toyota» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 57-ամյա Հակոբ Գ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Բախման հետևանքով էլ Հայկ Մ․-ի վարած «Toyota»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենային։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է «Nissan»-ի սեփականատիրոջ ինքնությունը։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
05.02.2026