Քաղաքականություն

ՆԻԿՈԼ ԴԱՎԱՃԱՆ vs ՆԻԿՈԼ ՄԱՐԴԱՍՊԱՆ

17.05.2026

ՆԻԿՈԼ ԴԱՎԱՃԱՆ vs ՆԻԿՈԼ ՄԱՐԴԱՍՊԱՆ

ՀԵՂԻՆԵ ԱՍԻՐՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ

Օրերս տեղեկացանք, որ նախընտրական պաստառ պոկելու համար ձերբակալված քաղաքացին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում ինքնասպան է եղել։ Որտե՞ղ է պատահականության գիծը, իսկ որտեղ՝ դիտավորության։ Ակնհայտ է, որ գործ ունենք ոչ թե առանձին ողբերգության, այլ իրավապահ համակարգի ծանրագույն ապօրինության հետ։

Հատուկ ճշտել եմ փաստաբան Վահագն Մարտիրոսյանից՝ պաստառ պոկելու արարքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հստակ նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.11 հոդվածով և չի կարող ծառայել որպես քրեական վարույթ նախաձեռնելու կամ առավել ևս՝ անձին ձերբակալելու հիմք։

Սա տարրական իրավական ճշմարտություն է, որը պարտավոր էին իմանալ և հաշվի առնել բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք ներգրավված են եղել տվյալ գործընթացում։ ու որոնք իրենց հորջորջում են օրենքի, կարգուկանոնի պահապաններ։

Հարգելի «Օրենքի պահապաններ» և նրանց ամենաթողության «դաբրո տված» կառավարությունը զբաղեցն՜ող, դուք Հայաստանում ձևավորվել եք մի իրականություն, որում իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական սպասարկման գործիքի, իսկ օրենքը՝ կամայական մեկնաբանությունների առարկայի։ Երբ վարչական բնույթի արարքի համար մարդուն ենթարկում են քրեական հետապնդման, դա արդեն ոչ թե իրավական գործընթաց է, այլ պետական բռնաճնշում։

Ոչ մեկիս պետք չէ վառ երևակայություն ունենալ, պատկերացնելու համար, թե ինչերի է ենթարկվել այդ երկտասարդը, ինչերի միջով է անցել ու հատկապես ինչն է նրան դրդել կանքին վերջ տալ։

Քաղաքացու կյանք արժեցած այս ծանր հանցագործությունը չի կարող ներկայացվել որպես «դժբախտ պատահար» կամ «անձնական ողբերգություն»։ Սա իրավական ամենաթողության, անպատժելիության և իրավապահ կառույցների կողմից դրսևորվող իրավական «բեսպրեդելի» բացահայտ հետևանք է։

Նիկոլի ժողովրդական Հայաստան։