Հասարակություն
Ուրասարի և Կաթնաղբյուրի միջակայքի հրդեհը մեկուսացվել է
30.11.2025
Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է:
Նոյեմբերի 29-ին, ժամը 18։59-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում նկատվել է ծուխ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և երկու օպրատիվ խումբ։ Պարզվել է, որ այրվում է խոտածածկ տարածք։
Նոյեմբերի 30-ին հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են մեծ թվով փրկարար ուժեր, էկոպարեկեր, «Լոռէ» փրկարարական ջոկատի կամավորներ և բնակիչներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։30-ին։