Քաղաքականություն

ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի

ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ի հարձակումը նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է անվանել։

Նա խստորեն դատապարտել է Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ ուժերի գիշերային գործողությունները: Դիվանագետը միջադեպը որակել է որպես գործող խաղաղության համաձայնագրերի ուղղակի խախտում:

Բաղային հաստատել է Իրանի քաղաքացիական նավատորմի և ափամերձ ենթակառուցվածքների դեմ ագրեսիան: Նա հայտարարել է, որ ԱՄՆ գործողությունները գերազանցում են ցանկացած իրավական նորմ:

«ԱՄՆ զինված ուժերի կողմից Ջասկ նավահանգստի և Հորմուզի նեղուցի մոտ երկու իրանական նավթատարների դեմ անցյալ գիշեր ձեռնարկված ագրեսիվ գործողությունները, ինչպես նաև մի շարք ափամերձ օբյեկտների վրա հարձակումները միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում են», - հայտարարել է արտաքին գործերի նախարարության խոսնակը:

05.08.2026

Սահմանադրական դատարանում ընդդիմադիր ուժերի բողոքների քննությունը միայն փաստեց, որ գործող վարչախմբի հեռացումն այլընտրանք չունեցող հրամայական է. հինգ ուժերի հայտարարությունը

Սահմանադրական դատարանում ընդդիմադիր ուժերի բողոքների քննությունը միայն փաստեց, որ գործող վարչախմբի հեռացումն այլընտրանք չունեցող հրամայական է. հինգ ուժերի հայտարարությունը

Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը հայտարարություն են տարածել․ 

«Այսօր Սահմանադրական դատարանը հրապարակեց անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող հայցերի վերաբերյալ որոշումը։

Սահմանադրական դատարանի այս որոշումը՝

• չի լուծում ձևավորվող իշխանության լեգիտիմության հարցը. նման պայմաններում ու արձանագրված արդյունքներով ձևավորված իշխանությունը զուրկ է լեգիտիմությունից.

• չի սրբագրում ընտրական կեղծիքներն ու չի վերացնում զանգվածային ընտրախախտումները և չի լուծում երկրում առկա խորքային քաղաքական ու իրավական ճգնաժամը։

Ընդհակառակը, վերջին իրավական ատյանի կողմից խախտումների արձանագրումից ուղիղ հրաժարվելը խորացնում է երկրում առկա ճգնաժամը, չի նպաստում ներազգային համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և պայքարը տեղափոխում է քաղաքական դիմադրության դաշտ։

Ուստի առկա քաղաքական ճգնաժամի հաղթահարման և սահմանադրական կարգի վերականգնման նպատակով՝ ներքոստորագրյալ քաղաքական ուժերը հայտարարում են հետևյալ սկզբունքային ուղղությունների շուրջ համախոհության և միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու վերաբերյալ.

1. Հայաստանի Սահմանադրության պարտադրված փոփոխությունների կանխում. Գործող վարչախմբի կողմից նախապատրաստվող սահմանադրական փոփոխությունները դիտարկելով որպես արտաքին պարտադրանք՝ մենք օգտագործելու ենք օրենսդրական, հանրային և քաղաքական բոլոր միջոցները՝ թույլ չտալու համար Մայր օրենքի փոփոխությունը, ինչն ուղղակի և անդառնալի հարված է ՀՀ ինքնիշխանությանը։

2. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն. Հաշվի առնելով եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ իրականացվող համակարգված ապօրինի արշավը՝ մեր քաղաքական օրակարգի անկյունաքարն է լինելու Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության, նրա իրավունքների, գույքի և հեղինակության պաշտպանությունը ցանկացած ոտնձգություններից։

3. Քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն. Հետընտրական շրջանում մեկնարկել է քաղաքական բռնաճնշումների նոր ալիք։ Ընտրական և քաղաքական գործընթացներին զուգահեռ երկրում ծավալված ռեպրեսիվ պրակտիկան հանգեցրել է քաղբանտարկյալների թվի շեշտակի աճին։ Մեր միասնական քայլերն ուղղված են լինելու նրանց իրավունքների պաշտպանությանը և անհապաղ ազատ արձակման պահանջին։

4. Գործող իշխանության հեռացում. Սահմանադրական դատարանում ընդդիմադիր ուժերի բողոքների քննությունը միայն փաստեց, որ գործող վարչախմբի հեռացումն այլընտրանք չունեցող հրամայական է։ Ուստի իշխանափոխությունը և նոր որակի ազգային իշխանության ձևավորումը մնում է երկրում սահմանադրական կարգի վերականգնման, համերաշխության հաստատման և անվտանգության ապահովման միակ նախապայմանը։

 

04.07.2026

ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

ՀԵՂԻՆԵ ԱՍԻՐՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ 

Զարմանալի էր, նախորդ օրը, երբ անընդհատ Ֆեյսբուքն էի «թերթում» ու լրատվական կայքերն էի բացում-փակում, ծնվեց այսօրվա գրվելիք հոդվածի գաղափարն ու վերնագիրը:

Ընդդիմության հաղթանակին հավատում էինք բոլորս՝ նույնիսկ գործող իշխանությունը: Այլապես գիշերվա կեսին նրանք մահախոսական կարդացողի դեմքերով հաղթանակ չէին հայտարարի։

Անկախ Հայաստանում քաղաքական կոռուպցիան եղել է էն գլխից: Բայց այն աննորմալ չափերի հասավ հենց գործող իշխանության օրոք: Այսինքն, այն իշխանության, որ հաստատվեց ժողովրդի ուսերի վրայով, թավշյա հեղափոխությամբ, իբր ժողովրդական աննախադեպ ոգևորությամբ : Ու դա կատարվեց առաջին հերթին կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսի ներքո: Ու ինչպես մնացած բոլոր կարգախոսները կամ խոստումները՝ այդ մեկը ևս, ինչպես պարզվեց, գրված էր ավազի վրա: Ու այսօր, հետընտրական այս փուլում հանգիստ կարելի է պնդել քաղաքական կոռուպցիայի հաղթարշավի մասին, հստակ ասել, որ Նիկոլը ոչ միայն հագել է «Սերժի կոստյոմը», այլ իր սեփական ոճն է ստեղծել:

Քաղաքական կոռուպցիա արմատախիլ անել խոստացող Նիկոլ Փաշինյանը օրենսդրական բոլոր փոփոխություններն ուղղեց ընդդեմ մրցակիցների: Նիկոլական Հայաստանում այն, ինչ տեղի էր ունենում վերջին տարում ու հատկապես նախընտրական ժամանակահատվածում, ոչ թե պայքար էր կոռուպցիայի դեմ, այլ հենց կոռուպցիայի հաղթարշավ:

Առաջնագծում, բնականաբար քննչական կառույցներն էին, հատկապես՝ հակակոռուպցիոնը: Որի վրա էր դրված ընտրակաշառքների բաժանման կեղծ պօատմությհուններո սարքելով ընդդիմադիրներ ձերբակալելու «սուրբ» պարտականությունը: Ձերբակալվում էին ոչ միայն շարքային ակտիվիստներ, այլ տարածքային ընդդիմադիր շտաբների աշխատակիցներ՝ նախագահով հանդերձ: Եվ օրվա վերջում նրանց ազատ են արձակել՝ ասելով, թե շփոթվել են: Ոստիկանական և քննչական պեսպրեդելը հասել էր այն աստիճանի, որ կեղծ մեղադրանքով ձերբակալվել են տեղամասային հանձնաժողովների կազմից՝ ընդդիմադիր նախագահներ և քարտուղարներ: Իսկ երբ լրագրողները կամ իրավապաշտպանները հայտնաբերում էին իշխանության ներկայացուցիչ իրական ընտրակաշառողների, դրանց առումով բացարձակ ոչ մի գործողություն չէր կատարվել: Նման բան պատկերացնել անգամ հնարավոր չէր մերժված նախկինների օրոք:

Ահա այսպիսի ապագա է մեզ սպասվում նախորդ օրվա քվեարկությունից հետո: Եթե, իհարկե, վարչապետի աթոռից կառչած անձին հաջողվի պահպանել իշխանությունը:

28.06.2026

«ՍՐՏԻԿՆԵՐԴ» ու «ՊԱՉԻԿՆԵՐԴ» անպատասխան են, Նիկոլ

«ՍՐՏԻԿՆԵՐԴ» ու «ՊԱՉԻԿՆԵՐԴ» անպատասխան են, Նիկոլ

ՀԵՂԻՆԵ ԱՍԻՐՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ

Ինչքան էլ ընտրական խախտումների վերաբերյալ գործեր հարուցվեն ընդդիմադիր դաշտի հանդեպ, ինչ էլ արվի, միևնույն է հանրային մթնոլորտում մի ծանր նստվածք կա՝ իշխանությունը կեղծել է ընտրությունը։ Կեղծիքների ձևերի մասին չեմ խոսելու, որովհետև հանրային աչքը տեսնում է, որ ձև չկա, որը չի քննարկվել կամ որի մասին կասկած չի հնչել։ Խոսելու եմ

Հաղթանակը մարդուն սովորաբար հանգստացնում է։ Հաղթանակը մեղմացնում է, բարիացնում, բուժում նույնիսկ ամենածանր վերքերը։ Հաղթանակած մարդը չի կռվում իր ստվերի հետ, չի փնտրում ամեն քայլափոխի թշնամիներ, չի փորձում ամեն օր ապացուցել, որ հաղթել է։ Նա պարզապես ապրում է իր հաղթանակի մեջ։ Այդ դեպքում ինչո՞ւ Փաշինյանը չի տոնում իր հռչակած հաղթանակը։ Հենց այստեղ է հոգեբանական հանգույցը։ Իշխանությունն ինքն իր ներսում գիտի, որ սա հաղթանակ չէ։ Սա այն դեպքն է, երբ հաղթանակը պարտությունից էլ ծանր է։

Այսօր Նիկոլ Փաշինյանի վարքագծում հենց այդ տրամաբանությունն է երևում։ Քաղաքական գնահատական չեմ տալիս, սա զուտ հոգեբանական դիտարկում է։ Հետընտրական բոլոր խայտառակությունները՝ ձերբակալությունները, սպառնալիքները, աղմկոտ հայտարարությունները, ավելի շատ հիշեցնում են ոչ թե հաղթողի, այլ ներքին տվայտանքի մեջ գտնվող մարդու արձագանքներ։ Պարտված մարդն է միայն սկսում կռվել ոչ միայն հակառակորդի, այլև իրականության դեմ։

Այդ ժամանակ այլևս ոչինչ չի մնում ասելու, քան այն, որ իրեն դեմ քվեարկած մարդիկ կաշառված են եղել։ Սա արդեն քաղաքական փաստարկ չէ։ Իր ձեռքի տակ եղած ամբողջ վարչական, իրավական և ուժային ռեսուրսներով փորձում է մարդկանց համոզել, որ հակառակ կողմն է կեղծել ընտրությունը։ Ու սա ասում է մարդը, որը ներկայացնում է պետությունը, իշխանությունը և օրենքը։

Որքա՜ն թույլ ու անօգնական պիտի զգաս քեզ, որ տիրապետելով պետական ամբողջ մեքենային՝ շարունակ վախենաս մրցակցից։ Որքա՜ն անապահով պիտի լինի քո հաղթանակը, որ ամեն օր ստիպված լինես այն նորից ու նորից ապացուցել։

19.06.2026