Քաղաքականություն

Անկարայում ԱՄՆ դեսպանը խոսել է հայ–թուրքական սահմանի բացման հնարավորությունից

Անկարայում ԱՄՆ դեսպանը խոսել է հայ–թուրքական սահմանի բացման հնարավորությունից

Թուրքիայում ԱՄՆ դեսպան եւ Սիրիայում հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը Արաբական էմիրություններում կազմակերպված կոնֆերանսի ընթացքում խոսել է տարածաշրջանի զարգացումներից եւ Թուրքիա–ԱՄՆ հարաբերություններից։

Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը նշել է, թե Թուրքիա–ԱՄՆ հարաբերությունների ճգնաժամը կարող է 4-6 ամսվթա ընթացքում կարգավորվել։ Նա շեշտել է, թե Թրամփի եւ Էրդողանի միջեւ արտասովոր բարեկամություն կա։            

Ըստ դեսպանի, թեեւ Թուրքիան ՆԱՏՕ–ում ամենամեծ դաշնակիցն է, սակայն Եվրոպայի կողմից համապատասխան հարգանքի չի արժանանում, եւ Եվրոպան չի ցանկանում Եվրամիություն ներառել Թուրքիային։

Թոմ Բարաքը շեշտել է, թե ապագայում Թուրքիա Սիրիա եւ Թուրքա–Ադրբեջան էներգետիկ միջանցքները շատ կարեւոր են լինելու։

Դեսպանը, անդրադառնալով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հաստատմանը, հույս է հայտնել որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանը կբացվի։

06.12.2025

Ալիևը սպառնում է վերադառնալ Հայաստան

Ալիևը սպառնում է վերադառնալ Հայաստան

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքում գրում է՝

Հետո չասեք էշի ականջում քնած ենք եղել ու չենք իմացել...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքվում անցկացված «Մշակութային ժառանգությունը և վերադարձի իրավունքը» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում, կրկին անդրադարձել է «Արևմտյան Ադրբեջանից» բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի թեմային՝ մեղադրելով Հայաստանին՝ այդ տարածքներում ադրբեջանցիների մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մեջ։ Նա պնդել է, որ անհրաժեշտ է միջազգային իրավական գնահատական տալ «հայերի կողմից ադրբեջանցիների դեմ կատարված հանցագործություններին» և կոչ է արել միջազգային հանրությանը՝ աջակցել այդ գործընթացին։

Ադրբեջանի ղեկավարը կարևորել է Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի իրացումը՝ հղում անելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, միջազգային դաշնագրերին ու կոնվենցիաներին։

Սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանի նախագահը այսօր կրկին զգուշացրեց մեզ, որ հանկարծ, ինչպես ժողովուրդն է ասում, «արխային չընկնենք»․ Արևմտյան Ադրբեջանի թեման փակված չէ, և իրենք վերադառնալու են Հայաստան։

Ալիևը սա առաջին անգամ չէ, որ ասում է․ այդ մտքերին մենք վաղուց ծանոթ ենք, իսկ ՀՀ իշխանություններն էլ մեզ մշտապես հորդորում են դրանց ուշադրություն չդարձնել։ Ըստ իրենց՝ այդ ուղերձները նախատեսված են ներքին լսարանի համար։

Ստացվում է՝ հենց այն մարդկանց համար, ովքեր, ըստ Ալիևի, պետք է «վերադառնան»։
Ուղղակի փորձեք հիշել՝ այս 5 տարվա ընթացքում մի բան եղե՞լ է, որ Ալիևը անոնսի ու հետո դա իրականություն չդառնա։

Սիրելի հայրենակիցներ, ես վստահ եմ, որ հնարավոր է խափանել Ալիևի ծրագրերը, սակայն դրա համար նախ պետք է թույլ չտանք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Եվ միայն այդ դեպքում Ալիևի ասածները կսկսեն չիրականանալ։

Այսպիսով, կամ բոլորս միասին պայքարում ենք ինքնիշխան Հայաստան ունենալու համար, կամ մեր հայրենիքը ադրբեջանացվում է…

06.12.2025

Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավարությունը շարունակվել է

Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավարությունը շարունակվել է

Բաքվի զինվորական դատարանում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու գործերով այսօրվա դատական նիստում նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը նշել է, գործով «տուժող» ճանաչված անձանց խումբը նախորդ նիստերին դիմել է դատարան՝ նշելով, որ հարգելի պատճառով չի կարողացել մասնակցել նիստերին, և հաստատել նախաքննության ընթացքում տված ցուցմունքները։

Կողմերը չեն առարկել այս հայտարարությունները դատարանում ընթերցելու դեմ։ Նշվել է, որ դրանք կլսվեն այսօրվա դատական ​​նիստում։ Այնուհետև «տուժող» համարվող անձանց խմբի ցուցմունքներ են հրապարակվել, քրեական գործի նյութերում պարունակվող փորձագիտական ​​կարծիքներ, ինչպես նաև գործին առնչվող ապացույցներ ներկայացնող արձանագրություններ ու այլ փաստաթղթեր։

Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է դեկտեմբերի 8-ին։

05.12.2025

Իտալիան հաստատել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթը

Իտալիան հաստատել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթը

Իտալիան պաշտոնապես հաստատել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության 12-րդ փաթեթը։ Այս մասին հաղորդում է Իտալիայի պաշտոնական գազետը։

Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոյի ստորագրած և Արտաքին գործերի ու Էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարների հետ համաձայնեցված հրամանագրի հիման վրա, Ուկրաինայի կառավարությունը կստանա ռազմական նյութերի, տեխնիկայի և սարքավորումների հերթական խմբաքանակը։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ փոխանցված գույքի ամբողջական ցանկը (կազմված Իտալիայի Գլխավոր շտաբի կողմից) ունի «գաղտնի» դասակարգում և հրապարակայնորեն չի բացահայցվում։
Հրամանագիրը սահմանում է, որ տեխնիկան ու նյութերը փոխանցվում են անհատույց կերպով և ենթակա են հաշվեկշռից դուրսգրման։ Միաժամանակ նշվել է, որ զենքի գույքագրումը կկատարվի բացառապես հաշվապահական նպատակներով, իսկ փոխանցման ժամկետները պետք է լինեն հնարավորինս կարճ։

02.12.2025

Արգելել են Երմակի ելքը Ուկրաինայից

Արգելել են Երմակի ելքը Ուկրաինայից

Ուկրաինացի սահմանապահները նամակ են ստացել, որով արգելվում է նախագահ Զելենսկու աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Անդրեյ Երմակի ելքը երկրից։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։

«Սահմանային անցակետեր է ժամանել նամակ, որով արգելվում է Անդրեյ Երմակին լքել Ուկրաինան»,- գրել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ի երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Երմակի հրաժարականը։ Պաշտոնյան աշխատանքից ազատվել է կոռուպցիայի դեմ պայքարի աշխատակիցների կողմից նրա բնակարանում խուզարկությունից հետո։

54-ամյա Երմակը նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2020 թվականի փետրվարի 11-ից։ Մինչ այդ նա եղել է Զելենսկիի օգնականը՝ վերահսկելով արտաքին քաղաքականությունը և միջազգային հարաբերությունները։ Վերջերս Երմակը ղեկավարել է Կիևի բանակցային խումբը ուկրաինական հակամարտության կարգավորման համար։

02.12.2025