Քաղաքականություն

Այսօր ուկրաինական բանակը Եվրոպայի գլխավոր բանակն է․ Զելենսկի

Այսօր ուկրաինական բանակը Եվրոպայի գլխավոր բանակն է․ Զելենսկի

Այսօր ուկրաինական բանակը փաստացիորեն Եվրոպայի գլխավոր բանակն է, որը կարող է երկար ժամանակ զսպել և դիմադրել լայնածավալ ագրեսիային։ Եվ այն պետք է այդպես մնա այս պատերազմից հետո։ Նման բանակի գոյությունը պետք է օգնի կանխել Պուտինի կողմից ապագայում ցանկացած ագրեսիվ գործողություն։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ահա թե ինչու մենք պետք է սկսենք մտածել այն մասին, թե ինչպես ապահովել ուկրաինական բանակի համար անհրաժեշտ ֆինանսավորումը առաջիկա տարիներին։

Եթե մենք ուզում ենք, որ Եվրոպան ունենա ամենաուժեղ բանակը, որը կարող է իսկապես արձագանքել ցանկացած սպառնալիքի, դա հնարավոր է միայն Ուկրաինայի հետ երկարաժամկետ համագործակցության և ուկրաինական բանակին երկարաժամկետ աջակցության միջոցով։ Սա Եվրոպայի համար իրատեսական նոր անվտանգության ճարտարապետություն է»,-գրել է նա։

16.06.2026

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը հազիվ թե անվտանգnւթյուն ավելացնի այդ երկրին. ՌԴ Անվտանգության խորհուրդ

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը հազիվ թե անվտանգnւթյուն ավելացնի այդ երկրին. ՌԴ Անվտանգության խորհուրդ

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը հազիվ թե անվտանգություն ավելացնի այդ երկրին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեկսեյ Շևցովը՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում։

«Ինձ համար դժվար է մեկնաբանել հայկական ղեկավարության գործողությունները։ Դա իրենց անձնական գործն է»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իշխանությունները որոշում կկայացնեն և դուրս կգան կազմակերպությունից, երբ անհրաժեշտ լինի։

«Բայց կցանկանայի ասել, որ ՀԱՊԿ-ն ապացուցել է իր արդյունավետությունը, և այս պահին այն անվտանգության երաշխավորն է եվրասիական տարածքում։ Ուստի հազիվ թե այդ կառույցից Հայաստանի դուրս գալը անվտանգություն ավելացնի հենց հանրապետությանը»,- եզրափակել է Շևցովը։

06.06.2026

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՍՏԻՈՆ» ՆԻԿՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՍՏԻՈՆ» ՆԻԿՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԵՂԻՆԵ ԱՍԻՐՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ

«Փաշինյանի հետ «ջերմ» հանդիպումից հետո, Երևանի պոլիկլինիկայում 21 տարվա ստաժով գինեկոլոգ Արփինե Սողոյանը պարբերաբար ղեկավարությունից նախատինքներ է ստանում ու բաց տեսքով ակնարկներ, որ իր հեռանալու ժամանակն է, որ քաղաքական ղեկավարության համար անցանկալի անձ է որակվել, որը չի կարող մնալ պետական հաստատությունում։

Հիշում եք չէ՞ կադրերը Արաբկիր վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ բժշկուհու ունեցած սուր վիճաբանությունից, որը չկարողացան կամ չհասցրեցին Նիկոլին հավատարիմ ծառայող , ստրկացված իրավապահների միջոցով վերացնել։ Ու ամբողջ Հայաստանը տեսավ համարձակ, իսկական հայրենասեր, իսկական մայր և կին տեսակի հրապարակային ջախջախիչ ապտակը Նիկոլ Փաշինյանին, որին նա արժանի է դեռ 2020 թվականից։ Ես մի վայրկյան չեմ կասկածում, որ տասնյակ, որդեկորույս մայրերի, այրիացած կանանց սիրտը ոնց է հովացել, դավաճանի դեմքը ոնց է պատռվել։

Վիճաբանության օրը արդեն շատերը կանխատեսում էին, որ խեղճ կինը շատ ծանր գին կվճարի իր համարևձակության համար։ Բայց եվրոպականքաղաքակրթության դասերը լավ սերտած Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն պնդում էր, թե «բացառվում է, որ որևէ մարդ իր քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից»։ «Մանավանդ որ խոսքը կնոջ մասին է, ով եղբորն է կորցրել և իր էմոցիան կարող է արտահայտել այսկերպ կամ այնկերպ», - ասել էր քաղաքապետը:

Ի դեպ, Արփինե Սողոյանը նաև 44-օրյա պատերազմում անհետ կորած Հրանտ Պապիկյանի քույրն է:

Հիմա կա՞ մարդ, որ կզարմանա, եթե այս կինը ի վերջո աշխատանքից ազատման դիմում գրի, իբր առողջական պատճառնելով, ինչպես որ միշտ «սիրալիր» հեռացնում են անցանկալիներին։ Արփինե Սողոյանի նկատամբ տոտալ պրեսսինգը աշխատավայրում արդեն սկսված է ։ Դա հաստատում նաև նրա դուստրը՝ Տաթևիկ Սողոյանը, որը, ինչպես հայտնի է, իբրև փաստաբան զբաղվում է Բագրատ Արքեպիսկոպոս Գայստանյանի պաշտպանությամբ։

Ինչպիսի հետաքրքիր զուգադիպություն։ Նիկոլ Փաշինյանը կարծես մի գնդակով երկու նապաստակ է նախատեսում խփել։

Կեցցե մեր ազատ խոսքը պաշտպանող «ժողովրդավարության բաստիոնի» հերթական վառ ապացույցը։

30.05.2026

Դժվար է, բայց ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի ամենաաղքատ մարզից Շիրակը դառնա ամենաբարեկեցիկ մարզը․ Նարեկ Կարապետյան

Դժվար է, բայց ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի ամենաաղքատ մարզից Շիրակը դառնա ամենաբարեկեցիկ մարզը․ Նարեկ Կարապետյան

Գյումրիում դեռ 2,000 տնակ կա, որտեղ մարդիկ են ապրում։ 21-րդ դարում ՝ 2,000 տնակ։ Այս մասին Գյումրում հանրահավաքի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ իշխանության գալով առաջին հերթին լուծելու են բնակարանային ապահովվածության խնդիրը։

Կարապետյանը ասաց, որ բնակարանային ապահովվածության խնդրի լուծմանը զուգահեռ՝ ձեռնամուխ են լինելու Շիրակի մարզում ծայրահեղ  աղքատության նվազեցման, աշխատատեղերի ստեղծման խնդիրների լուծմանը։

«Աղքատությունը չենք կարող հաղթահարել, եթե չստեղծենք ուժեղ արդյունաբերություն, եթե Գյումրին չդարձնենք ներգնա տուրիզմի կենտրոն։ Դժվար է, բայց ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի ամենաաղքատ մարզից Շիրակը դառնա ամենաբարեկեցիկ մարզը։ 8 տարում 2 տոկոսով է աղքատությունը նվազել, ամեն երկրորդ երեխան այս մարզում աղքատության մեջ է ապրում։

Դու ո՞նց ես պարգևավճար ստանում, ո՞նց ես կարողանում ապրես, կառավարես, երբ ամեն երկրորդ երեխան հացի խնդիր ունի, երբ Գյումրիում 2000 տնակ կա՝ 21 դարում»,-նշեց Նարեկ Կարապետյանը։

30.05.2026

Փաշինյանը քաղաքական հետապնդումների «մշակույթը» հասցրեց «կատարելության»

Փաշինյանը քաղաքական հետապնդումների «մշակույթը» հասցրեց «կատարելության»

ՀԵՂԻՆԵ ԱՍԻՐՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ

Հայաստանում միշտ եղել են քաղբանտարկյալներ, ավելի ճիշտ` մարդիկ, ում մեղադրանքներ չէին առաջադրվի, նման խիստ պատիժներ չէին նշանակվի և ամենակարևորը` առանց դատ ու դատաստանի չէին կալանավորի, եթե նրանք գործող իշխանությունների դեմ դուրս եկած չլինեին: Բայց իրեն նախկին քաղբանտարկյալ համարող Նիկոլ Փաշինյանը քաղաքական հայացքների համար հետապնդումների «մշակույթը» հասցրեց մի ուրիշ «կատարելության»:

Այն անպատկառությունն ու լպիրշությունը, որով այսօր քրեականացնում են քաղաքական գործունեությունը, մարդկանց հետապնդում կարծիք հայտնելու, անգամ ամենաչնչին քննադատություն այդ անձին ուղղելու համար, ուղղակի ապշեցուցիչ է: Այն, ինչ կատարվում է հատկապես 20 թվից հետո ոչ մի համեմատության եզր չունի նախորդ 30 տարում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների հետ։ Ես այս հարցում նաև անձնական «փորձ» ունեմ: Դրա համար են մարդիկ զուգահեռներ փնտրում 37 թվի հետ:

Իսկ այս փուլում, ինչպես ասում են` քողն երեսից իսպառ ընկել է: Իրեն հարց ուղղած արցախցուն կալանավորոել է տալիս և ինչպիսի անհեթեթ հիմնավորումներով։ Իսկական աբսուրդի թատրոն։ Հարյուրավոր մարդիկ է կալանավորել տվել իր մրցակիցների շտաբներից, որ չկարողանան ընտրություններին պատրաստվել: Իր գլխավոր մրցակցին արգելել է տնից դուրս գալ, մարդկանց հետ շփվել, քանի որ մի տարի առաջ իր անձնական հրահանգով հետապնդում է սկսվել` մի նախադասության համար, որ հայերենի իմացությամբ ոչ մի մարդ հանցանք չի համարի, բացի ստոր մի քանի քննիչ-դատավորներից, որոնք իր հրամանով հարազատ ծնողներին էլ կկալանավորեն...

Մյուս մրցակցին՝ Անդրանիկ Թևանյանին է ընտրությունից 2 շաբաթ առաջ կալանավորում: «Ո՞վ է հաջորդը, ու՞մ ես պատրաստվում կալանավորել, որ կարագի պես վերարտադրվելդ ապահովես»։

Եվ վերջապես, բերանն ամեն բացելուց ընդդիմադիր թեկնածուների հասցեին էլ հայհոյանք, էլ վիրավորանքներ, էլ սպառնալիքներ...էն որ յախք բառից բացի ուրիշ բառ չի գալիս միտքդ։

Հենց քո իսկական տեղն է Քրեակատարողական հիմնարկը, քեզ է պետք ճաղերի հետևում պահել, որ մեզ բոլորիս թուրքին մատաղ չանես»։

Մեկ է հաղթելու ենք։

23.05.2026

ՆԻԿՈԼ ԴԱՎԱՃԱՆ vs ՆԻԿՈԼ ՄԱՐԴԱՍՊԱՆ

ՆԻԿՈԼ ԴԱՎԱՃԱՆ vs ՆԻԿՈԼ ՄԱՐԴԱՍՊԱՆ

ՀԵՂԻՆԵ ԱՍԻՐՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ

Օրերս տեղեկացանք, որ նախընտրական պաստառ պոկելու համար ձերբակալված քաղաքացին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում ինքնասպան է եղել։ Որտե՞ղ է պատահականության գիծը, իսկ որտեղ՝ դիտավորության։ Ակնհայտ է, որ գործ ունենք ոչ թե առանձին ողբերգության, այլ իրավապահ համակարգի ծանրագույն ապօրինության հետ։

Հատուկ ճշտել եմ փաստաբան Վահագն Մարտիրոսյանից՝ պաստառ պոկելու արարքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հստակ նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.11 հոդվածով և չի կարող ծառայել որպես քրեական վարույթ նախաձեռնելու կամ առավել ևս՝ անձին ձերբակալելու հիմք։

Սա տարրական իրավական ճշմարտություն է, որը պարտավոր էին իմանալ և հաշվի առնել բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք ներգրավված են եղել տվյալ գործընթացում։ ու որոնք իրենց հորջորջում են օրենքի, կարգուկանոնի պահապաններ։

Հարգելի «Օրենքի պահապաններ» և նրանց ամենաթողության «դաբրո տված» կառավարությունը զբաղեցն՜ող, դուք Հայաստանում ձևավորվել եք մի իրականություն, որում իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական սպասարկման գործիքի, իսկ օրենքը՝ կամայական մեկնաբանությունների առարկայի։ Երբ վարչական բնույթի արարքի համար մարդուն ենթարկում են քրեական հետապնդման, դա արդեն ոչ թե իրավական գործընթաց է, այլ պետական բռնաճնշում։

Ոչ մեկիս պետք չէ վառ երևակայություն ունենալ, պատկերացնելու համար, թե ինչերի է ենթարկվել այդ երկտասարդը, ինչերի միջով է անցել ու հատկապես ինչն է նրան դրդել կանքին վերջ տալ։

Քաղաքացու կյանք արժեցած այս ծանր հանցագործությունը չի կարող ներկայացվել որպես «դժբախտ պատահար» կամ «անձնական ողբերգություն»։ Սա իրավական ամենաթողության, անպատժելիության և իրավապահ կառույցների կողմից դրսևորվող իրավական «բեսպրեդելի» բացահայտ հետևանք է։

Նիկոլի ժողովրդական Հայաստան։

 

 

17.05.2026