Իրադարձություններ

Անկարայում ԱՄՆ դեսպանը խոսել է հայ–թուրքական սահմանի բացման հնարավորությունից

Անկարայում ԱՄՆ դեսպանը խոսել է հայ–թուրքական սահմանի բացման հնարավորությունից

Թուրքիայում ԱՄՆ դեսպան եւ Սիրիայում հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը Արաբական էմիրություններում կազմակերպված կոնֆերանսի ընթացքում խոսել է տարածաշրջանի զարգացումներից եւ Թուրքիա–ԱՄՆ հարաբերություններից։

Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը նշել է, թե Թուրքիա–ԱՄՆ հարաբերությունների ճգնաժամը կարող է 4-6 ամսվթա ընթացքում կարգավորվել։ Նա շեշտել է, թե Թրամփի եւ Էրդողանի միջեւ արտասովոր բարեկամություն կա։            

Ըստ դեսպանի, թեեւ Թուրքիան ՆԱՏՕ–ում ամենամեծ դաշնակիցն է, սակայն Եվրոպայի կողմից համապատասխան հարգանքի չի արժանանում, եւ Եվրոպան չի ցանկանում Եվրամիություն ներառել Թուրքիային։

Թոմ Բարաքը շեշտել է, թե ապագայում Թուրքիա Սիրիա եւ Թուրքա–Ադրբեջան էներգետիկ միջանցքները շատ կարեւոր են լինելու։

Դեսպանը, անդրադառնալով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հաստատմանը, հույս է հայտնել որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանը կբացվի։

06.12.2025

Մայր Աթոռը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը

Մայր Աթոռը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է դեկտեմբերի 4-ին մտացածին ու անհիմն մեղադրանքներով Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբակալումը և նրա նկատմամբ դատարանի կողմից կիրառված կալանավորումը։

Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

«Սույն գործողությունն արտահայտությունն է Եկեղեցու նկատմամբ վերջին շրջանում սանձազերծված բռնաճնշումների և շարունակությունը հոգևորականների նկատմամբ քաղաքական հետապնդման գործընթացի: Բարձրաստիճան հոգևորականներին շինծու մեղադրանքներով կալանավորելը իշխանության եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ ատելության խոսքի հերթական դրսևորումն է։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները և վերականգնել նրանց խախտված իրավունքները»,- ասված է հաղորդագրության մեջ։

05.12.2025

Արգելել են Երմակի ելքը Ուկրաինայից

Արգելել են Երմակի ելքը Ուկրաինայից

Ուկրաինացի սահմանապահները նամակ են ստացել, որով արգելվում է նախագահ Զելենսկու աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Անդրեյ Երմակի ելքը երկրից։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։

«Սահմանային անցակետեր է ժամանել նամակ, որով արգելվում է Անդրեյ Երմակին լքել Ուկրաինան»,- գրել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ի երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Երմակի հրաժարականը։ Պաշտոնյան աշխատանքից ազատվել է կոռուպցիայի դեմ պայքարի աշխատակիցների կողմից նրա բնակարանում խուզարկությունից հետո։

54-ամյա Երմակը նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2020 թվականի փետրվարի 11-ից։ Մինչ այդ նա եղել է Զելենսկիի օգնականը՝ վերահսկելով արտաքին քաղաքականությունը և միջազգային հարաբերությունները։ Վերջերս Երմակը ղեկավարել է Կիևի բանակցային խումբը ուկրաինական հակամարտության կարգավորման համար։

02.12.2025