Իրադարձություններ

Մենք ունենք ժողովրդավարության, իրավական պետության ճգնաժամ. բացի իրավական խայտառակությունից, այս ամենն ունի բարոյական մեծ խայտառակության բաղադրիչ․ Վարդևանյանը՝ պատգամավորների կալանավորման մասին

Մենք ունենք ժողովրդավարության, իրավական պետության ճգնաժամ. բացի իրավական խայտառակությունից, այս ամենն ունի բարոյական մեծ խայտառակության բաղադրիչ․ Վարդևանյանը՝ պատգամավորների կալանավորման մասին

Մենք փաստ ունենք, որ մեր ընկերները այսքան ամիս եղան կալանավորված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի՝ պատգամավորների անձեռնամխելիության վերաբերյալ որոշմանը:

«Օգոստոսի 2-ի նիստին ես բառացիորեն երեք անգամ կարդացել եմ Սահմանադրության 96–րդ հոդվածը, ես ցավում եմ, որ ԱԺ–ում իշխանական խմբակցության մեկ պատգամավոր չեղավ, որ ասի՝ ես կարդացել եմ 96–րդ հոդվածը, և ինչու եք այդ մարդկանց պահում կալանավորված։ Մենք ունենք ժողովրդավարության, իրավական պետության ճգնաժամ, քանի որ Սահմանադրական դատարանը ամենավերջին միջոցներից մեկն է։ Բացի իրավական խայտառակությունից, այս ամենը ունի բարոյական մեծ խայտառակության բաղադրիչ։ Սահմանադրական դատարանի որոշումը պարտադիր է ոչ թե ինձ համար, ձեզ համար, այլ առաջին հերթին՝ պետական ծառայողների»,–ասաց նա։

Արամ Վարդևանյանը նշեց, որ նույն ՔԿՀ-ն չի կարող պահել պատգամավորներին: «Պահի, անունը ի՞նչ դնի»,-ասաց նա։

Նա նշեց, որ եթե կալանավորումները վերացնում ես, նորից մարդուն կալանավորելու համար նոր հիմքեր պետք է ունենաս և վստահեցրեց՝ դա երբեք չի լինի։

Հարցին՝ արդյոք քաղաքական միտում չի տեսնում ՍԴ-ի որոշման հարցում, պատգամավորն ասաց՝ ոչ։ «Գոյություն ունի մի քանի պարզ ճշմարտություն, որ որքան էլ ճնշեն Սահմանադրական դատարանին, անհնար է հակառակը ասել, եթե մի բանը սև է, ասելու են՝ սև է, սպիտակ է, ասելու են՝ սպիտակ է, իսկ եթե մի քանի գույներ կան, այդտեղ ճնշումը էֆեկտիվ է»,-ասաց նա և նշեց, որ թեև Սահմանադրական դատարանը կարող էր ավելի շուտ որոշում կայացներ, սակայն կարող էր նաև ավելի ուշ կայացներ։

Երևանում ապակին կոտրելու միջոցով թալանել են թանկարժեք հագուստի խանութը. պատճառվել է մի քանի հազար դոլարի վնաս. shamshyan.com

Երևանում ապակին կոտրելու միջոցով թալանել են թանկարժեք հագուստի խանութը. պատճառվել է մի քանի հազար դոլարի վնաս. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժի ահազանգ է  ստացվել, որ  Հարավարևմտյան թաղամասի Զորավար Անդրանիկի փողոցում գործող «Հովման» հագուստի խանութի ապակին կոտրել են:

Պարզվել է, որ 3 դիմակավորված անձանցից մեկը քարով կոտրել է խանութի դռան ապակին, ապա մտել ներս և այնտեղից հափշտակել հագուստ, իսկ նրանցից մեկը դրամարկղից գողացել է գումար, ապա դիմել փախուստի: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Խանութին պատճառվել է մի քանի հազար դոլարի վնաս:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Մենք շարունակելու ենք բռնազավթված տարածքների վերադարձի համար պայքարը․ Արցախի նախագահը ուղերձ է հղել Անկախության հանրաքվեի 30-րդ տարեդարձի առթիվ

Մենք շարունակելու ենք բռնազավթված տարածքների վերադարձի համար պայքարը․ Արցախի նախագահը ուղերձ է հղել Անկախության հանրաքվեի 30-րդ տարեդարձի առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Արցախի Անկախության հանրաքվեի 30-ամյակի առթիվ․ «Հարգելի՛ հայրենակիցներ

Ուղիղ 30 տարի առաջ՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, ռազմական գործողությունների ու խաղաղ բնակավայրերի հրետակոծության պայմաններում մեր ժողովուրդը բարձր մակարդակով կազմակերպեց Անկախության հանրաքվեն և ուղենշեց այն ճանապարհը, որով պետք է հասնենք մեր նպատակների հանգրվանին: 2006թ.-ին ընդունված ԱՀ Սահմանադրությամբ մենք վերահաստատեցինք մեր հավատարմությունը այն արժեքներին ու գաղափարներին, որոնցով շաղախվել են մեր նորանկախ պետականության հիմքերը: Եվ այս երեսնամյա երթը որքան էլ դժվարին ու արնաշաղախ էր, սակայն կարողացել ենք համազգային ջանքերով կերտել ու որոշակիորեն ամրապնդել մեր պետականությունը՝ շարունակելով Արցախյան շարժման արժեքաբանական ընթացքը:

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական ջանքերին, հակամարտող կողմերին ներկայացված հայտնի երեք սկզբունքներից ուժի չկիրառմանը և միջազգային իրավունքի հանրահայտ այլ սկզբունքներին, Ադրբեջանը Արցախի Հանրապետության և նրա խաղաղ բնակչության նկատմամբ քանիցս իրականացրեց ռազմական ագրեսիաներ, որոնցից 2020թ.-ի ագրեսիան ամենածանր փորձությունը դարձավ մեր պետականության ու ժողովրդի համար: Անկախ դրա հարուցած մարդկային, տարածքային, նյութական ու բարոյահոգեբանական մեծածավալ հետևանքներից՝ Արցախի Հանրապետությունը կանգուն է, իսկ անկախության ընտրված ճանապարհին մեր ժողովրդի կամքն ու տոկունությունը՝ անսասան: Դրա վառ ցուցիչներից են այս կարճ ժամկետում շուրջ 120,000 բնակչության առկայությունը, անվտանգային միջավայրի բարձր տոկոսով ապահովումը, պետական ինստիտուտների աշխատանքն ու զարգացման ջանքերը, ենթակառուցվածքների ու տնտեսության վերականգնումը: Հատկանշական է, որ պետական մարմինները ոչ միայն կատարում են իրենց կենսական լիազորությունները ԱՀ Սահմանադրության ու օրենսդրության հիման վրա, այլ նաև խորհրդանշականորեն հենց այսօր երկու խոշոր համայնքում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ՝ որպես մեր պետականակերտման վճռականության փոքրիկ, բայց և կարևոր դրսևորումներ:

ՊՎԾ-ի աշխատանքում ի հայտ են եկել որոշակի խնդիրներ, այդ ամենի հաշվառումով պետք է շարունակենք առաջ շարժվել.Փաշինյանը ՊՎԾ աշխատակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետին

ՊՎԾ-ի աշխատանքում ի հայտ են եկել որոշակի խնդիրներ, այդ ամենի հաշվառումով պետք է շարունակենք առաջ շարժվել.Փաշինյանը ՊՎԾ աշխատակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պետական վերահսկողական ծառայություն և աշխատակազմին ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Ռոմանոս Պետրոսյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Տիգրան Ուլիխանյանին  Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել Ռոմանոս Պետրոսյանին՝ նշելով, որ ՊՎԾ-ն կառավարման համակարգի կարևոր օղակներից և գործիքներից է՝ պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքն ապահովելու համար: «Ծառայությունը պետական կառավարման համակարգում վերջին երեք տարիներին որպես այդպիսին գոյություն ունի, և դեռ պետք է կայացման բավական ճանապարհ անցնի: Բայց պետք է արձանագրել նաև, որ այս ընթացքում կառույցը կայացման բավականին լավ ուղի է անցել: Իհարկե, աշխատանքում ի հայտ են եկել  նաև որոշակի խնդիրներ, և այդ ամենի հաշվառումով պետք է շարունակենք առաջ շարժվել»,-ասել է վարչապետը:

Տիգրան Ուլիխանյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին՝ իր պաշտոնավարման  ժամանակահատվածում ցուցաբերած վստահության համար և աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի համար: «Հաջողություն եմ մաղթում ձեզ պարոն Պետրոսյանի գլխավորությամբ, որպես ՀՀ վարչապետին ենթակա կարևորագույն մարմին, ձեր ծառայությունը լավագույն իրականացնելու գործում»:

Ռոմանոս Պետրոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նման բարձր վստահության համար. «Վստահեցնում եմ, որ նոր եռանդով, նոր նվիրումով ողջ ներուժս ներդնելու եմ Պետական վերահսկողական ծառայության ինստիտուցիոնալ դերի բարձրացման համար: Ամենակարճ ժամկետներում ՊՎԾ-ում պետք է բոլորս ականատես լինենք խորքային բարեփոխումների, ինչպես նաև իր առջև դրված խնդիրների արդյունավետ իրագործմանը»: