Իրադարձություններ

Բայդենի հրամանով՝ ԱՄՆ-ում դրոշները կխոնարհեն ի հիշատակ մահացած սենատոր Բոբ Դոուլի

Բայդենի հրամանով՝ ԱՄՆ-ում դրոշները կխոնարհեն ի հիշատակ մահացած սենատոր Բոբ Դոուլի

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կարգադրել է խոնարհել դրոշները երկրի կառավարական շենքերի վրա ի հիշատակ հանրապետական սենատոր և 1996 թվականի ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Բոբ Դոուլի (Ռոբերտ Ջոզեֆ Դոուլի), որը կյանքից հեռացել է 98 տարեկան հասակում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է այն հաղորդագրության մեջ, որը դեկտեմբերի 5-ին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
 
ԱՄՆ-ի դրոշները խոնարհված կլինեն երկրի պետական շենքերի, այդ թվում Սպիտակ տան վրա, ինչպես նաև բոլոր դեսպանատների, ռազմակայանների և նավերի վրա: Ռոբերտ Դոուլը 27 տարի՝ 1969-ից մինչև 1996 թվականը, ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում ներկայացրել է Կանզասի նահանգը, իսկ մինչ այդ ութ տարի եղել է Ներկայացուցիչների պալատի անդամ: 1996 թվականի նախագահական ընտրություններում նա եղել է հանրապետականների թեկնածուն, սակայն տանուլ է տվել դեմոկրատ Բիլ Քլինթոնին, որը վերընտրվել է երկրորդ ժամկետով: Ինչպես նշում է Reuters գործակալությունը, փետրվարին Դոուլը հայտնել է, որ իր մոտ ախտորոշել են թոքերի քաղցկեղ:

«Սպուտնիկ» պատվաստանյութի 2 դեղաչափը ստանալուց 6 ամիս անց քաղաքացիները կստանան «Սպուտնիկ Լայթ»-ի խթանիչ դեղաչափը. պետությունը կգնի պատվաստանյութը, քաղաքացիները այն կստանան անվճար. Ավանեսյան

«Սպուտնիկ» պատվաստանյութի 2 դեղաչափը ստանալուց 6 ամիս անց քաղաքացիները կստանան «Սպուտնիկ Լայթ»-ի խթանիչ դեղաչափը. պետությունը կգնի պատվաստանյութը, քաղաքացիները այն կստանան անվճար. Ավանեսյան

Դեկտեմբերի 6-ին Հայաստանի դեղարդյունաբերության առաջատար «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում կայացել է  Հայաստանի Հանրապետությունում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրության մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսը։  Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Ասուլիսի բանախոսներն էին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և  «ԼԻԿՎՈՐ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը։ Նախքան ասուլիսը նախարարները ընկերության տնօրենի հետ միասին շրջայց են կատարել և ծանոթացել ընկերության արտադրական պրոցեսներին ու հզորություններին։

Ասուլիսի մեկնարկին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է․ «Մենք բավականին երկար ճանապարհ ենք անցել դեղարդյունաբերության ոլորտում որակի ամենաբարձր չափանիշներին համապատասխանող «ԼԻԿՎՈՐ» հայկական ընկերության և մեր ռուս գործընկերների հետ, որպեսզի այսօր ունենանք Հայաստանում արտադրված, որակի բոլոր չափանիշներին համապատասխանող պատրաստի արտադրանք, որը պատրաստ է մտնել շուկա։ Այժմ նաև բանակցություններ են ընթանում արտահանման հնարավոր ուղղությունների հստակեցման շուրջ»։ Նա հավելել է, որ նախորդ շաբաթ Կառավարության հնգամյա ծրագրում հրապարակվել է արդյունաբերության հինգ գերակա ոլորտների ցանկը, որոնցից մեկը դեղագործությունն է։ Նա ընդգծել է, որ նախարարության գործունեության կիզակետում լինելու է դեղագործական ոլորտի զարգացումը՝ նման դեղագործական ընկերությունների հետ խորը համագործակցության շնորհիվ։

Կեղծ իշխանությունը կեղծ օրակարգով է առաջնորդվում

Կեղծ իշխանությունը կեղծ օրակարգով է առաջնորդվում

Հեղինակ՝ Լիլիթ Մուրադյան

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները էլ ավելի են սրել երկրի ներքաղաքական վիճակը։ Փաշինյանական կառավարության վերընտրությունը նոր կրքեր է բորբոքել քաղաքական դաշտում ու նոր օրակարգ առաջ բերել։

Այսօր Արաբկիր վարչական շրջանում ՀՀԿ ազդեցիկ դեմքերը՝ վարչության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ , «Հայրենիք» կուսակցության ղեկավար կազմի հետ միասին լայնամասշտաբ հանրահավաք էին կազմակերպել։ Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն ու «Հայերնք»-ը հունիսին կայացած ընտորթւոյւններին մասնակցել էին «Պատիվ ունեմ »դաշինքով, սակայն ակնկալվող հաջողության չէին հասել։ Ազդեցիկ այս կուսակցությունների ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ գործող իշխանությունը ոչ լեգտիմ է, քանի որ ընտրակեղծիքների գնով է հաղթել ընտրություննեում և իրականում չի վայելու ժողորդ վստահությունը։ Նրանք կոչ են անում դուրս գալ փողոց և համայն հայության բողոքն արտահայտել ընդդեմ այն իշխանության, որը նրանց խոսքով դավաճանել է այս երկրին ու ժողովրդին։ «Մենք մի հայրենիք ունենք ու մի նպատակ՝ պաշտպանել այն ու շենացնել մեր ապագա սերունդների համար»,- իր ելութն այսպես սկսեց ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության ղեկավար, Մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի տնօրեն Էդուարդ Երանոսյանը, որը հանրապետական կուսակցության ամենահավատարիմ ու վստահված անձանցից մեկն է։

«Այսօր փաշինյանական կառավարությունը մի օրակարգ ունի՝ կործանել Արցախը, Հայստանը ու ողջ հայ ժողովրդին։Այս մարդկանց բազմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը չունի իրական հենարան ի դեմս ժողովրդի, որ կեղծ, ինքնահռչակ կառավարություն է ձևավորել, ուստի պետք է ուժեղացնել ճնշումը և օրինական քաղաքական բոլոր գործիքակազմն օգտագործել՝ օր առաջ այս կործանարար իշխանությունից ազատվելու համար »,- ելույթի վերջում շեշտեց Երանոսյանը։ Արչաբկիրի տարածքային ղեկավարի ելույթը բուռն ծափերի արժանացավ, իսկ հավաքված բազմությունը միաձայն հավանություն տվեց նրա խոսքերին։ Արթուր Վանեցյանը հիշեցրեց, որ այս տարի արցախյան պայքարի 33-րդ տարեդարձն է, և մեր քաղաքացիները ևս մեկ անգամ ապացուցելու են, որ Արցախյան շարժումը չի մարել, և այն պետք է ավարտվի հայ ժողովրդի նոր հաղթանակով: Սերժ Սարգսյանը, Էդուարդ Երանոսյանը Արթուր Վանեցյանը , Էդուարդ Շարմազանովը և դաշինքի մյուս անդամները քայլերթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա՝ ակցիան Ազգային Ժողովի մոտ շարունակելու համար։

«Անօրինական ճանապարհով եկած իշխանությունը ապագա չունի». «Հայրենիք դաշինքի» անդամ

«Անօրինական ճանապարհով եկած իշխանությունը ապագա չունի». «Հայրենիք դաշինքի» անդամ

Հունիսի 20 -ի ընտրություններով Փաշինյանի կառավարությունը և ՔՊ կուսակցությունը փափուկ ուժի կիրառմամբ , հակաքարոզչությամբ և իշխանական բոլոր լծակների կիրառմամբ ուղղակի վերարտադրվեց։Այսպես են գնահատում տեղի ունեցած քաղաքական այս կարևոր և որոշիչ իրադաձությունը վերլուծաբանները։ Մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ովքեր ներկա ենք գտնվել ընտրությունների օրը ընտրատեղամասերում , արձանագրել են բառացիորեն նույն պատկերը՝ համատարած խախտումներ ու ճնշումներ իրենց նկատմամբ։

Այս անգամ մենք զրուցել ենք « Հայրենիք» դաշինքի անդամ Էդգար Հովհաննիսյանի հետ, որը ընտրություններին ներկա է գտնվել որպես իր քաղաքական ուժի կողմից վստահված անձ։ Նրա վկայությամբ, ընտրություններում տեղի են ունեցել բոլոր հայտնի ընտրակեցծիքները, որոնց մեջ ժամանակին Փաշինյանը մեղադրում էր նախկին իշխանություններին ։

«Ես ականատես եմ եղել, թե ինչպես են Նիկոլի կողմնակիցները քաղաքացիներին ուղղորդում, որ քվեարկեն իրենց օգտին, տեղամասից քվեաթերթիկներ էին դուրս բերվում , մեր տեղամասը հոսանքազրկվեց ու սկսվեց խաառնաշփոթ իրարանցում քվեատուփերի մոտ»,- մտաբերում է Հովհաննիսյանը

«Մեր ընտրատեղամասում նկատել եմ մարդկանց, որ ընտրաթերթիկը ձեռքներին մտել են տեղամաս արդեն քվեարկած, հաստատ դրսում նրանց ուղղորդել էին, նկատել եմ երկրորդ անգամ քվեարկողների», - մեզ հետ զրույցում պատմում էր Էդգար Հովհաննիսյանը։

Քաղաքական գործչի գնահատականով, այդ օրը իշխանությունների կողմից հատուկ հրահանգ կար, որ ամեն գնով՝ բռնություն, սպառնալիքներ կիրառելոով ընդդիմության ներկայացուցիչներին, այդ թվում նաև ինձ հեռացնե ընն տրատեղամասերից։

Երբ Էդգար Հովհաննիսյանը բարձրաձայնել է իր տեսած ընտրախախտումների մասին, շտաբի պետը ինչպես շատերի նկատմամբ, այնպես էլ իրեն սպառնացել է հաշվեհարդար տեսնել, եթե չլռի։

Սակայն Էդգար Հովհաննիսյանը շարունակել է պնդել ընտրակեղծծիքների մասին, ինչի հետևանքով ոստիկանությունը նրան ուժով բերման է ենթարկել ու տուգանել, իբրև թե անկարգություններ թույլ տալու համար։

«Իշխանությունները ընդդիմախոսների դեմ են հանում իրավապահներին,որ ճնշեն, վախացնեն ու լռեցնեն»,-նկատում է Հովհաննիսյանը։

«Հայրենիք» դաշինքի անդամի խոսքով, ընտրություններից հետո իշխանությունները հայտարարում են իրենց հաղթանակի մասին ու ներկայացնում, որ դա ժողովրդավարության հաղթնակ է եղել մեր երկրում, այնինչ դա Նիկոլ Փաշինյանի մեծ խաբեությունն է , որի հետևանքները մեր ժողովուրդը ու մեր երկիրը դեռ կզգան»,- ցավով կանխատեսում է դաշինքի անդամը։

Հիշեցնենք, որ ներկայում Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները բողոքարկվում են Սահմանադրական դատարանում ։ Ընդդիմադիրների շահերը ՍԴ-ում ներկայացնում է Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

«Այս իշխանությունը լեգիտիմ չէ». Հակոբ Նիկողոսյան

«Այս իշխանությունը լեգիտիմ չէ». Հակոբ Նիկողոսյան

Ընդդիմադիր ուժերի համոզմամբ Հունիսի 20 -ի ընտրություններում Փաշինյանի կառավարությունը և ՔՊ կուսակցությունը փափուկ ուժի կիրառմամբ , հակաքարոզչությամբ և իշխանական բոլոր լծակների կիրառմամբ վերարընտրվեց։ Արտահերթ ընտրությունները կոչված էին լուծելու Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը ու իշխանությունների լեգիտիմության հարցը, սակայն վերլուծաբանների համոզմամբ ճգնաժամն ավելի խորացավ։

« Հայաստան» դաշինքի անդամ Հակոբ Նիկողոսյանն ընտրություններին հետևել է որպես իր ներկայացրած քաղաքական ուժի կողմից վստահված անձ։ Նրա վկայությամբ, ընտրություններում տեղ են գտել ընտրակեղծիքների բոլոր հայտնի սխեմաները, որոնց համար փաշինյանական կառավարությունը քննադատում էր նախկիններին։

«Ես ականատես եմ եղել, թե ինչպես են նիկոլականները քաղաքացիներին ուղղորդում քվեարկել իրենց օգտին, տեղամասից քվեաթերթիկներ էին դուրս բերվում , մեր տեղամասը հոսանքազրկվեց ու հայտնի չէր ինչ է կատարվում քվեատուփերի հետ»,- մտաբերում է Նիկողոսյանը։ Ընդդիմության ներկայացուցիչը հատուկ շեշտում է, որ մինչև հիմա ընտրական ցուցակներում առկա են մահացած կամ վաղուց ՀՀ տարածքում չբնակվող քաղաքացիների անուններ, որոնք հասկանալի է, որ տնօրինվում են իշխանությունների հայեցողությամբ և քվեարկվում նրանց օգտին ։

Քաղաքական գործչի գնահատականով, այդ օրը ընդդիմության ակտիվ գործիչների նկատմամբ վերևներից հրահանգ կար բռնություններ, սպառնալիքներ կիրառելու ու ամեն կերպ լռեցնելու։

Հակոբ Նիկողոսյանը ևս ընտրությունների օրը թիրախոավորվել է։ Նրան կանչել է ՔՊ նախընտրական շտաբի պետ Ռոմանոս Պետրոսյանը ու սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդար տեսնել հետը, եթե շարունակի միջամտել իրենց գործերին։

Իր նկատած խախտումների մասին բարձաձայնելու համար, Հակոբ նիկողոսյանին ոստիկանությունը ուժով բերման է ենթարկել բաժին ու սպառնալիքներից հետո, վարչական տուգանքի ենթարկել։

«Ես նույնիսկ իմ իրավունքները պաշտպանելու հնարավորություն չունեցա, քանի որ ակնհայտորեն իշխանությունները ընդդիմախոսների դեմ են հանում ոստիկանական ու ԱԱԾ ուժերին՝ ճնշելու, վախացնելու ու լռեցնելու համար»,-նկատում է Նիկողոսյանը։

«Հայաստան» դաշինքի անդամի հավաստմամբ, ընտրություններից հետո էլ իշխանությունները շարունակում են ներկայացնել, թե իբր դեմոկրատական, արդար ու թափանցիկ ընտրություններ են տեղի ունեցել և իշխանությունը պահպանել է իր մանդատը՝ վերահաստատելով ժողովրդի վստահությունը։ «Դա ընդամենը քարոզչություն է, կեղծիք, որի հետևանքները դեռ մեր ժողովուրդը կտեսնի, եթե չշարունակենք պայքարել այս իշխանության դեմ»,- եզրահանգում է Նիկողոսյանը: