Իրադարձություններ

Նախնական արդյունքներով՝ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն հաղթանակ է տարել Աշտարակում, Ջերմուկում, Արտաշատում, պարտվել՝ Ապարանում, Աբովյանում, Մասիսում. ԿԸՀ

Նախնական արդյունքներով՝ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն հաղթանակ է տարել Աշտարակում, Ջերմուկում, Արտաշատում, պարտվել՝ Ապարանում, Աբովյանում, Մասիսում. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 36 համայնքներում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները:

Նախնական արդյունքներով Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: ՔՊ-ն Վաղարշապատում ստացել է 5776 ձայն: Իշխող ուժին հաջորդում է «Էջմիածին» դաշինքը, որը ստացել է 3872 ձայն:

ՔՊ-ն հաղթանակ է տարել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում՝ հավաքելով 14732 ձայն: ՀՅԴ-ն Աշտարակում ստացել է 2730 ձայն, «Հայրենիք» կուսակցությունը՝ 1176 ձայն:

Արագածոտնի մարզի Թալին համայնքում ՔՊ-ն ստացել է 5037 ձայն, «Զարթոնք»-ը՝2882, «Հայք»-ը՝ 1624, «Մեր համայնքը» դաշինքը՝ 1258 ձայն:

ՔՊ-ն վստահ հաղթանակ է տարել նաև Արարատի մարզի Արտաշատ համայնքում՝ ստանալով 19794 ձայն: «Օրենք և արդարություն» կուսակցությունը երկրորդն է՝ 9072 ձայնով:

Արարատի մարզի Արարատ համայնքում ևս ամենաշատ ձայները ստացել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը: Իշխող ուժի օգտին քվեարկել է 4988 ընտրող: Ձայների քանակով երկրորդը «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է՝ հավաքած 4153 ձայնով:

Արարատի մարզի Մասիս համայնքում հաղթել է «Դավիթ Համբարձումյան» դաշինքը՝ հավաքելով 14943 ձայն: ՔՊ-ն ստացել է 13461 ձայն:

Լոռու մարզի Վանաձոր համայնքում ամենաշատ ձայները ստացել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 12810 ընտրող: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 8295 ընտրող: «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը հավաքել է 4809 ձայն:

06.12.2021

Բայդենի հրամանով՝ ԱՄՆ-ում դրոշները կխոնարհեն ի հիշատակ մահացած սենատոր Բոբ Դոուլի

Բայդենի հրամանով՝ ԱՄՆ-ում դրոշները կխոնարհեն ի հիշատակ մահացած սենատոր Բոբ Դոուլի

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կարգադրել է խոնարհել դրոշները երկրի կառավարական շենքերի վրա ի հիշատակ հանրապետական սենատոր և 1996 թվականի ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Բոբ Դոուլի (Ռոբերտ Ջոզեֆ Դոուլի), որը կյանքից հեռացել է 98 տարեկան հասակում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է այն հաղորդագրության մեջ, որը դեկտեմբերի 5-ին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
 
ԱՄՆ-ի դրոշները խոնարհված կլինեն երկրի պետական շենքերի, այդ թվում Սպիտակ տան վրա, ինչպես նաև բոլոր դեսպանատների, ռազմակայանների և նավերի վրա: Ռոբերտ Դոուլը 27 տարի՝ 1969-ից մինչև 1996 թվականը, ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում ներկայացրել է Կանզասի նահանգը, իսկ մինչ այդ ութ տարի եղել է Ներկայացուցիչների պալատի անդամ: 1996 թվականի նախագահական ընտրություններում նա եղել է հանրապետականների թեկնածուն, սակայն տանուլ է տվել դեմոկրատ Բիլ Քլինթոնին, որը վերընտրվել է երկրորդ ժամկետով: Ինչպես նշում է Reuters գործակալությունը, փետրվարին Դոուլը հայտնել է, որ իր մոտ ախտորոշել են թոքերի քաղցկեղ:

06.12.2021

«Սպուտնիկ» պատվաստանյութի 2 դեղաչափը ստանալուց 6 ամիս անց քաղաքացիները կստանան «Սպուտնիկ Լայթ»-ի խթանիչ դեղաչափը. պետությունը կգնի պատվաստանյութը, քաղաքացիները այն կստանան անվճար. Ավանեսյան

«Սպուտնիկ» պատվաստանյութի 2 դեղաչափը ստանալուց 6 ամիս անց քաղաքացիները կստանան «Սպուտնիկ Լայթ»-ի խթանիչ դեղաչափը. պետությունը կգնի պատվաստանյութը, քաղաքացիները այն կստանան անվճար. Ավանեսյան

Դեկտեմբերի 6-ին Հայաստանի դեղարդյունաբերության առաջատար «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում կայացել է  Հայաստանի Հանրապետությունում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրության մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսը։  Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Ասուլիսի բանախոսներն էին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և  «ԼԻԿՎՈՐ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը։ Նախքան ասուլիսը նախարարները ընկերության տնօրենի հետ միասին շրջայց են կատարել և ծանոթացել ընկերության արտադրական պրոցեսներին ու հզորություններին։

Ասուլիսի մեկնարկին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է․ «Մենք բավականին երկար ճանապարհ ենք անցել դեղարդյունաբերության ոլորտում որակի ամենաբարձր չափանիշներին համապատասխանող «ԼԻԿՎՈՐ» հայկական ընկերության և մեր ռուս գործընկերների հետ, որպեսզի այսօր ունենանք Հայաստանում արտադրված, որակի բոլոր չափանիշներին համապատասխանող պատրաստի արտադրանք, որը պատրաստ է մտնել շուկա։ Այժմ նաև բանակցություններ են ընթանում արտահանման հնարավոր ուղղությունների հստակեցման շուրջ»։ Նա հավելել է, որ նախորդ շաբաթ Կառավարության հնգամյա ծրագրում հրապարակվել է արդյունաբերության հինգ գերակա ոլորտների ցանկը, որոնցից մեկը դեղագործությունն է։ Նա ընդգծել է, որ նախարարության գործունեության կիզակետում լինելու է դեղագործական ոլորտի զարգացումը՝ նման դեղագործական ընկերությունների հետ խորը համագործակցության շնորհիվ։

06.12.2021

«Անօրինական ճանապարհով եկած իշխանությունը ապագա չունի». «Հայրենիք դաշինքի» անդամ

«Անօրինական ճանապարհով եկած իշխանությունը ապագա չունի». «Հայրենիք դաշինքի» անդամ

Հունիսի 20 -ի ընտրություններով Փաշինյանի կառավարությունը և ՔՊ կուսակցությունը փափուկ ուժի կիրառմամբ , հակաքարոզչությամբ և իշխանական բոլոր լծակների կիրառմամբ ուղղակի վերարտադրվեց։Այսպես են գնահատում տեղի ունեցած քաղաքական այս կարևոր և որոշիչ իրադաձությունը վերլուծաբանները։ Մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ովքեր ներկա ենք գտնվել ընտրությունների օրը ընտրատեղամասերում , արձանագրել են բառացիորեն նույն պատկերը՝ համատարած խախտումներ ու ճնշումներ իրենց նկատմամբ։

Այս անգամ մենք զրուցել ենք « Հայրենիք» դաշինքի անդամ Էդգար Հովհաննիսյանի հետ, որը ընտրություններին ներկա է գտնվել որպես իր քաղաքական ուժի կողմից վստահված անձ։ Նրա վկայությամբ, ընտրություններում տեղի են ունեցել բոլոր հայտնի ընտրակեցծիքները, որոնց մեջ ժամանակին Փաշինյանը մեղադրում էր նախկին իշխանություններին ։

«Ես ականատես եմ եղել, թե ինչպես են Նիկոլի կողմնակիցները քաղաքացիներին ուղղորդում, որ քվեարկեն իրենց օգտին, տեղամասից քվեաթերթիկներ էին դուրս բերվում , մեր տեղամասը հոսանքազրկվեց ու սկսվեց խաառնաշփոթ իրարանցում քվեատուփերի մոտ»,- մտաբերում է Հովհաննիսյանը

«Մեր ընտրատեղամասում նկատել եմ մարդկանց, որ ընտրաթերթիկը ձեռքներին մտել են տեղամաս արդեն քվեարկած, հաստատ դրսում նրանց ուղղորդել էին, նկատել եմ երկրորդ անգամ քվեարկողների», - մեզ հետ զրույցում պատմում էր Էդգար Հովհաննիսյանը։

Քաղաքական գործչի գնահատականով, այդ օրը իշխանությունների կողմից հատուկ հրահանգ կար, որ ամեն գնով՝ բռնություն, սպառնալիքներ կիրառելոով ընդդիմության ներկայացուցիչներին, այդ թվում նաև ինձ հեռացնե ընն տրատեղամասերից։

Երբ Էդգար Հովհաննիսյանը բարձրաձայնել է իր տեսած ընտրախախտումների մասին, շտաբի պետը ինչպես շատերի նկատմամբ, այնպես էլ իրեն սպառնացել է հաշվեհարդար տեսնել, եթե չլռի։

Սակայն Էդգար Հովհաննիսյանը շարունակել է պնդել ընտրակեղծծիքների մասին, ինչի հետևանքով ոստիկանությունը նրան ուժով բերման է ենթարկել ու տուգանել, իբրև թե անկարգություններ թույլ տալու համար։

«Իշխանությունները ընդդիմախոսների դեմ են հանում իրավապահներին,որ ճնշեն, վախացնեն ու լռեցնեն»,-նկատում է Հովհաննիսյանը։

«Հայրենիք» դաշինքի անդամի խոսքով, ընտրություններից հետո իշխանությունները հայտարարում են իրենց հաղթանակի մասին ու ներկայացնում, որ դա ժողովրդավարության հաղթնակ է եղել մեր երկրում, այնինչ դա Նիկոլ Փաշինյանի մեծ խաբեությունն է , որի հետևանքները մեր ժողովուրդը ու մեր երկիրը դեռ կզգան»,- ցավով կանխատեսում է դաշինքի անդամը։

Հիշեցնենք, որ ներկայում Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները բողոքարկվում են Սահմանադրական դատարանում ։ Ընդդիմադիրների շահերը ՍԴ-ում ներկայացնում է Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

09.07.2021

«Այս իշխանությունը լեգիտիմ չէ». Հակոբ Նիկողոսյան

«Այս իշխանությունը լեգիտիմ չէ». Հակոբ Նիկողոսյան

Ընդդիմադիր ուժերի համոզմամբ Հունիսի 20 -ի ընտրություններում Փաշինյանի կառավարությունը և ՔՊ կուսակցությունը փափուկ ուժի կիրառմամբ , հակաքարոզչությամբ և իշխանական բոլոր լծակների կիրառմամբ վերարընտրվեց։ Արտահերթ ընտրությունները կոչված էին լուծելու Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը ու իշխանությունների լեգիտիմության հարցը, սակայն վերլուծաբանների համոզմամբ ճգնաժամն ավելի խորացավ։

« Հայաստան» դաշինքի անդամ Հակոբ Նիկողոսյանն ընտրություններին հետևել է որպես իր ներկայացրած քաղաքական ուժի կողմից վստահված անձ։ Նրա վկայությամբ, ընտրություններում տեղ են գտել ընտրակեղծիքների բոլոր հայտնի սխեմաները, որոնց համար փաշինյանական կառավարությունը քննադատում էր նախկիններին։

«Ես ականատես եմ եղել, թե ինչպես են նիկոլականները քաղաքացիներին ուղղորդում քվեարկել իրենց օգտին, տեղամասից քվեաթերթիկներ էին դուրս բերվում , մեր տեղամասը հոսանքազրկվեց ու հայտնի չէր ինչ է կատարվում քվեատուփերի հետ»,- մտաբերում է Նիկողոսյանը։ Ընդդիմության ներկայացուցիչը հատուկ շեշտում է, որ մինչև հիմա ընտրական ցուցակներում առկա են մահացած կամ վաղուց ՀՀ տարածքում չբնակվող քաղաքացիների անուններ, որոնք հասկանալի է, որ տնօրինվում են իշխանությունների հայեցողությամբ և քվեարկվում նրանց օգտին ։

Քաղաքական գործչի գնահատականով, այդ օրը ընդդիմության ակտիվ գործիչների նկատմամբ վերևներից հրահանգ կար բռնություններ, սպառնալիքներ կիրառելու ու ամեն կերպ լռեցնելու։

Հակոբ Նիկողոսյանը ևս ընտրությունների օրը թիրախոավորվել է։ Նրան կանչել է ՔՊ նախընտրական շտաբի պետ Ռոմանոս Պետրոսյանը ու սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդար տեսնել հետը, եթե շարունակի միջամտել իրենց գործերին։

Իր նկատած խախտումների մասին բարձաձայնելու համար, Հակոբ նիկողոսյանին ոստիկանությունը ուժով բերման է ենթարկել բաժին ու սպառնալիքներից հետո, վարչական տուգանքի ենթարկել։

«Ես նույնիսկ իմ իրավունքները պաշտպանելու հնարավորություն չունեցա, քանի որ ակնհայտորեն իշխանությունները ընդդիմախոսների դեմ են հանում ոստիկանական ու ԱԱԾ ուժերին՝ ճնշելու, վախացնելու ու լռեցնելու համար»,-նկատում է Նիկողոսյանը։

«Հայաստան» դաշինքի անդամի հավաստմամբ, ընտրություններից հետո էլ իշխանությունները շարունակում են ներկայացնել, թե իբր դեմոկրատական, արդար ու թափանցիկ ընտրություններ են տեղի ունեցել և իշխանությունը պահպանել է իր մանդատը՝ վերահաստատելով ժողովրդի վստահությունը։ «Դա ընդամենը քարոզչություն է, կեղծիք, որի հետևանքները դեռ մեր ժողովուրդը կտեսնի, եթե չշարունակենք պայքարել այս իշխանության դեմ»,- եզրահանգում է Նիկողոսյանը:

07.07.2021