Իրադարձություններ

Ստեղծվել է եկեղեցու պաշտպանության համար հարթակ․ Արա Զոհրաբյան

Ստեղծվել է եկեղեցու պաշտպանության համար հարթակ․ Արա Զոհրաբյան

Իշխանության կողմից եկեղեցահալած այս քաղաքականության դրդապատճառները կարող են լինել մի քանիսը՝ սկսած հոգևորից (ուղղափառության դեմ պայքարից) մինչև թուրք֊ադրբեջանական մերձեցման հարցում Եկեղեցու խանգարող հանգամանքը: Եկեղեցին, որպես հայի ինքնության պահապան, ինչպես նաև Արցախի հարցով պահանջատեր, Հայոց ցեղասպանության դատապարտման և ճանաչման պահանջատիրությունը սնուցող ազգային ինստիտուտ ընդունելի չէ թուրք֊ադրբեջանական տանդեմի համար: Այս մասին գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Իշխանությունները Եկեղեցու թուլացման գործողությունները սկսել են ավելի վաղ՝ մինչև պատերազմը (հիշենք օրինակ՝ կրթական ծրագրերից Հայ Եկեղեցու պատմության դուրս բերման նախաձեռնությունը, հարկային արտոնությունների վերացման փորձը և այլն):

2025թ․ մայիսից սկսած եկեղեցահալած քաղաքականությունը դրսևորվել է ավելի բիրտ մեթոդներով՝ տարատեսակ քրեական վարույթներով, հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումներով, կալանավորումներով, բերման ենթարկելու, խուզարկելու, իրերն առգրավելու գործողություններով, ինչպես նաև Եկեղեցու ու եկեղեցականների վարկաբեկումով:

Իջևանում պարեկները «Mercedes»-ի վարորդի մոտ լիցքավnրված ինքնшձիգ են հայտնաբերել․ նա եղել է ոչ սթափ վիճակում

Իջևանում պարեկները «Mercedes»-ի վարորդի մոտ լիցքավnրված ինքնшձիգ են հայտնաբերել․ նա եղել է ոչ սթափ վիճակում

Դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 06։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի գլխավորությամբ, ծառայության ընթացքում Իջևան համայնքի Անկախության փողոցում կագնեցրել են Տավուշի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, որի ստուգմամբ պարզվել է, որ վարորդը  տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում, հայտնում է Shamshyan.com-ը։

Պարեկները համապատասխան արձանագրություն կազմելու ժամանակ վարորդի համազգեստի տակ նկատել են ինչ-որ առարկա և առաջարկել են արձակել համազգեստը, որից հետո վերջինս արձակել է համազգեստը և տեսել են, որ զինվորական համազգեստի տակ թաքցրել է ինքնաձիգ՝ առանց գործարանային համարի և ինքնաձիգի փամփշտատուփ՝ լիցքավորված թվով 24 հատ 7,62 տրամաչափի փամփուշտներով, որի վերաբերյալ Արմեն Ս․-ն պարեկներին հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը և կրում է ինքնապաշտպանության նպատակով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Արմեն Ս․-ն ձերբակալվել է զենք-զինամթերք պահելու կասկածանքով և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղ  նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում դեկտեմբերի 19-ին տեղափոխվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնի ձերբակալվածների պահման վայր:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Արմեն Ս․-ն  «Նարգիտ» ՍՊԸ-ի տնօրենն է։

Իմ ակնկալիքն այն է, որ Կտրիճ Ներսիսյանի անունը չհնչի պատարագի ժամանակ․ Փաշինյանը՝ վաղվա պատարագի մասին

Իմ ակնկալիքն այն է, որ Կտրիճ Ներսիսյանի անունը չհնչի պատարագի ժամանակ․ Փաշինյանը՝ վաղվա պատարագի մասին

Դեկտեմբերի 28-ին, այսինքն՝ վաղը, Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցեմ Սուրբ և անմահ պատարագի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։

«Այստեղ էլ իմ ակնկալիքն այն է, որ Կտրիճ Ներսիսյանի անունը չհնչի պատարագի ժամանակ՝ նախկինում բերված հիմնավորումներով և պատճառներով։

Ի դեպ, կան մարդիկ, ովքեր ասում են, որ իրենք տարբեր եկեղեցիներում, երբ որ պատարագի են մասնակցում և հնչում է Կտրիճ Ներսիսյանի անունը, ցանկություն ունեն իրենց բողոքն արտահայտել հենց այդ պահին։ Արդյո՞ք նման բան կարելի է և թույլատրելի է։ Ես կարծում եմ, որ այո, նման բան կարելի է և թույլատրելի է, որովհետև դա լեգիտիմ ակնկալիք է, որ այն մարդիկ, ովքեր իրենց հայտարարագրել են որպես վեհ և որպես որոշակի կանոններով ապրող մարդիկ, և չեն կատարել դա, չեն կատարում դա և չեն էլ պատրաստվում առերեսվել այս փաստի հետ։

Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներս, պետք է ոչ միայն վերաբերմունք ձևավորենք այդ փաստի առիթով, այլև պետք է արտահայտենք այդ վերաբերմունքը և, ի վերջո, այդ վերաբերմունքից բխող գործնական արդյունքների հասնենք»,-նշել է նա։

Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից

Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից

Հակաեկեղեցական հրոսակախումբը իր տխրահռչակ պարագլխի բացահայտ հովանավորությամբ դեկտեմբերի 18-ին կրկին ներխուժեց Մայր Աթոռ, փորձելով ասպատակել նվիրական սրբավայրը։ Այս մասին հայտարարություն են տարածել ԱԱԾ մեկուսարանում գտնվող Բագրատ եւ Արշակ Սրբազանները։

«Քստմնելի էր արշավորդների առաջին շարքերում տեսնել տիրադավությունն իրենց ճակատին որպես աղվեսադրոշմ դաջած դեռևս բարձրաստիճան հոգևորականներին, որոնք ոստիկանական շարքերի հետևում էին ծվարել՝ շփոթված և շվարած հայացքներով։

Ակնհայտ է, որ իրենք ևս հասկանում են, որ ընտրել են ինքնաոչնչացման և ինքնաժխտման ճանապարհը՝ խամաճիկ դառնալով խառնակիչ տիկնիկավարի ձեռքին, որը կարճ ժամանակ հետո իրենց ևս զոհաբերելու է ատելության և թշնամության իր արյունածարավ կուռքին։

Մայր տաճարի պատերը շատ ասպատակողների են տեսել՝ սա էլ տեսան (բոլորն էլ փոշիացել են) և այդ առումով դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը։

Այս ամոթալի պատկերի դիմաց առանձնակի հիացմունքով ենք անդրադառնում մեր ուխտապահ եկեղեցականներին և հավատացյալ ժողովրդի խիզախ կեցվածքին, որը ևս մեկ անգամ փաստեց, որ հայ մարդու մեջ չի կարող սպանվել ինքնության զգացումը՝ անկախ հալածանքների սաստկությունից։

Մեր և կալանավորված մեր մյուս հոգևոր եղբայրների՝ Միքայել և Մկրտիչ սրբազանների անունից, մեր հավատարմությունն ենք հայտնում Ամենայն Հայոց Հայրապետին և Լուսավորչի գահին, և մեր զորակցությունը զինվորյալ և նվիրյալ հոգևոր դասին և ժողովրդին։ Առանձնակի ջերմությամբ աղոթում ենք Տեր Վրթանես քհն․ Բաղալյանի շուտափույթ ապաքինման համար։

Թող մեր տերը անխախտ ու անսասան պահի Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը, մեր համբուրելի և խոցված հայրենիքն ու ժողովրդին, որպեսզի մեր կյանքից մեկնի մեգը, մերժվի մառախուղը, վերանա մութը, չքանա չարիքը, հալածվեն հուսահատությունները և թագավորի Տիրոջ ամենակարող ձեռքը»։

Անկարայում ԱՄՆ դեսպանը խոսել է հայ–թուրքական սահմանի բացման հնարավորությունից

Անկարայում ԱՄՆ դեսպանը խոսել է հայ–թուրքական սահմանի բացման հնարավորությունից

Թուրքիայում ԱՄՆ դեսպան եւ Սիրիայում հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը Արաբական էմիրություններում կազմակերպված կոնֆերանսի ընթացքում խոսել է տարածաշրջանի զարգացումներից եւ Թուրքիա–ԱՄՆ հարաբերություններից։

Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը նշել է, թե Թուրքիա–ԱՄՆ հարաբերությունների ճգնաժամը կարող է 4-6 ամսվթա ընթացքում կարգավորվել։ Նա շեշտել է, թե Թրամփի եւ Էրդողանի միջեւ արտասովոր բարեկամություն կա։            

Ըստ դեսպանի, թեեւ Թուրքիան ՆԱՏՕ–ում ամենամեծ դաշնակիցն է, սակայն Եվրոպայի կողմից համապատասխան հարգանքի չի արժանանում, եւ Եվրոպան չի ցանկանում Եվրամիություն ներառել Թուրքիային։

Թոմ Բարաքը շեշտել է, թե ապագայում Թուրքիա Սիրիա եւ Թուրքա–Ադրբեջան էներգետիկ միջանցքները շատ կարեւոր են լինելու։

Դեսպանը, անդրադառնալով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հաստատմանը, հույս է հայտնել որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանը կբացվի։

Մայր Աթոռը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը

Մայր Աթոռը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է դեկտեմբերի 4-ին մտացածին ու անհիմն մեղադրանքներով Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբակալումը և նրա նկատմամբ դատարանի կողմից կիրառված կալանավորումը։

Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

«Սույն գործողությունն արտահայտությունն է Եկեղեցու նկատմամբ վերջին շրջանում սանձազերծված բռնաճնշումների և շարունակությունը հոգևորականների նկատմամբ քաղաքական հետապնդման գործընթացի: Բարձրաստիճան հոգևորականներին շինծու մեղադրանքներով կալանավորելը իշխանության եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ ատելության խոսքի հերթական դրսևորումն է։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները և վերականգնել նրանց խախտված իրավունքները»,- ասված է հաղորդագրության մեջ։