Իրադարձություններ

Ստեղծվել է եկեղեցու պաշտպանության համար հարթակ․ Արա Զոհրաբյան

27.12.2025

Ստեղծվել է եկեղեցու պաշտպանության համար հարթակ․ Արա Զոհրաբյան

Իշխանության կողմից եկեղեցահալած այս քաղաքականության դրդապատճառները կարող են լինել մի քանիսը՝ սկսած հոգևորից (ուղղափառության դեմ պայքարից) մինչև թուրք֊ադրբեջանական մերձեցման հարցում Եկեղեցու խանգարող հանգամանքը: Եկեղեցին, որպես հայի ինքնության պահապան, ինչպես նաև Արցախի հարցով պահանջատեր, Հայոց ցեղասպանության դատապարտման և ճանաչման պահանջատիրությունը սնուցող ազգային ինստիտուտ ընդունելի չէ թուրք֊ադրբեջանական տանդեմի համար: Այս մասին գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Իշխանությունները Եկեղեցու թուլացման գործողությունները սկսել են ավելի վաղ՝ մինչև պատերազմը (հիշենք օրինակ՝ կրթական ծրագրերից Հայ Եկեղեցու պատմության դուրս բերման նախաձեռնությունը, հարկային արտոնությունների վերացման փորձը և այլն):

2025թ․ մայիսից սկսած եկեղեցահալած քաղաքականությունը դրսևորվել է ավելի բիրտ մեթոդներով՝ տարատեսակ քրեական վարույթներով, հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումներով, կալանավորումներով, բերման ենթարկելու, խուզարկելու, իրերն առգրավելու գործողություններով, ինչպես նաև Եկեղեցու ու եկեղեցականների վարկաբեկումով: