Իրադարձություններ

Դավիթ Բեկ փողոցում բшխվել են «Lincoln», «Hongqi», «Honda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները․ կա վիրшվոր

Դավիթ Բեկ փողոցում բшխվել են «Lincoln», «Hongqi», «Honda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները․ կա վիրшվոր

Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Lincoln», «Hongqi», «Honda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «Opel»-ի վարորդն է, ով եղել է ոչ սթափ։ Մյուս 3 վարորդները եղել են սթափ։

10.03.2026

Երևանում բախվել են «Nissan»-ը և «Mitsubishi»-ն․ կա 1 զnհ, 3 վիրավnր

Երևանում բախվել են «Nissan»-ը և «Mitsubishi»-ն․ կա 1 զnհ, 3 վիրավnր

Այսօր Երևանի Բադալ Մուրադյան փողոցում բախվել են «Nissan»-ը և «Mitsubishi»-ն։

Ինչպես հայտնում է 
Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Մինչ քննչական խումբը դեպքի վայրի քննություն էր կատարում հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

08.03.2026

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «УАЗ 469»-ը բшխվել է ձնակույտին և կողաշրջվել․ կա 5 վիրшվոր

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «УАЗ 469»-ը բшխվել է ձնակույտին և կողաշրջվել․ կա 5 վիրшվոր

Երեկ՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում 29-ամյա Էրիկ Մ․-ն իր վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ձնակույտին և կողաշրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։

06.03.2026

Մшհացած զինվnրի ծնողները գտնվում են արտերկրում․ հայրը՝ բուժման նպատակով, մայրը՝ որպես խնամող

Մшհացած զինվnրի ծնողները գտնվում են արտերկրում․ հայրը՝ բուժման նպատակով, մայրը՝ որպես խնամող

Այսօր՝ փետրվարի 26-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ մարտական դիրքերից մեկում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մահացած զինվորի ծնողները գտնվում են արտերկրում․ հայրը՝ բուժման նպատակով, մայրը՝ որպես խնամող։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։

26.02.2026