Իրադարձություններ

Դավիթ Բեկ փողոցում բшխվել են «Lincoln», «Hongqi», «Honda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները․ կա վիրшվոր

10.03.2026

Դավիթ Բեկ փողոցում բшխվել են «Lincoln», «Hongqi», «Honda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները․ կա վիրшվոր

Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Lincoln», «Hongqi», «Honda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «Opel»-ի վարորդն է, ով եղել է ոչ սթափ։ Մյուս 3 վարորդները եղել են սթափ։