Քաղաքականություն

Թրամփը մեղադրել է Դանիային «ռուսական uպառնալիքի» նկատմամբ անգործության մեջ

Թրամփը մեղադրել է Դանիային «ռուսական uպառնալիքի» նկատմամբ անգործության մեջ

ՆԱՏՕ-ն 20 տարի շարունակ Դանիային ասում է, որ «դուք պետք է հեռացնեք ռուսական սպառնալիքը Գրենլանդիայից»։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ցավոք, Դանիան ոչինչ չկարողացավ անել այդ հարցում։ Հիմա ժամանակն է, և դա պետք է արվի»,-գրել է Թրամփը։

 

19.01.2026

Փաշինյանն այսօր մի հայտարարություն է արել, որը սենսացիոն է Հայաստանի պետական շահերը և հայ ժողովրդի ապագան վտանգելու տեսանկյունից․ Օսկանյան

Փաշինյանն այսօր մի հայտարարություն է արել, որը սենսացիոն է Հայաստանի պետական շահերը և հայ ժողովրդի ապագան վտանգելու տեսանկյունից․ Օսկանյան

Նիկոլ Փաշինյանն այսօր մի հայտարարություն է արել, որը սենսացիոն է Հայաստանի պետական շահերը և հայ ժողովրդի ապագան վտանգելու տեսանկյունից։

Գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Ինչպես 2019-ին «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը հիմք ստեղծեց կործանարար պատերազմի համար, այնպես էլ այսօր արված նրա հայտարարությունը ապագայում կարող է հիմք հանդիսանալ Հայաստանի սուվերեն տարածքի հանդեպ նոր ոտնձգությունները լեգիտիմացնելու համար։

Չնայած դիվանագիտության և ազգային շահի տեսանկյունից վտանգավոր, անտեղյակ, անգրագետ, անզգույշ և հաճախ՝ հակասահմանադրական ու հակաօրինական հայտարարությունները այս կառավարության օրոք բազմաթիվ են, այսօր արված հայտարարությունը դրանց շարքում առավել ցայտուն է։

Պարզապես անհավատալի է, թե ինչ է «առաջարկում» Փաշինյանը ադրբեջանցիներին․ նա կոչ է անում նրանց հրաժարվել Հայաստանի տարածքը «Արևմտյան Ադրբեջան» անվանելուց ու այնտեղ Ադրբեջանցիներ բնակեցնելուց՝ փոխարենը խոստանալով, որ հայկական կողմն էլ կփակի «Ղարաբաղի հայերի վերադարձի» թեման։

Դիվանագիտական կրթություն պետք չէ հասկանալու համար, որ այս երկու թեմաների միջև ոչ մի զուգահեռ լինել չի կարող՝ ոչ միջազգային իրավունքի, ոչ միջազգային ընկալման և ոչ էլ պարզ տրամաբանության տեսանկյունից։

Կան տասնյակ միջազգային կոնվենցիաներ և միջազգային իրավունքի դրույթներ, որոնք իրավունք են տալիս անգամ խորհրդային տարիներին ինքնավարություն ունեցած ժողովուրդներին վերադառնալ իրենց բնակավայրեր, որտեղից նրանք բռնի վտարվել են։ Վերադարձը՝ մինիմում։ Ինքնավարության որևէ աստիճան՝ մինիմում։ Տասնյակ միջազգային հարթակներ, համաձայնագրեր, կոնվենցիաներ և նախադեպեր իրավունք են տալիս հայ ժողովրդին ոչ միայն վերադառնալ մեծամասամբ հայերով բնակեցված նախկինում ինքնավար միավոր, այլև այդ միավորի կարգավիճակի շուրջ քննարկում ծավալել միջազգային իրավունքի շրջանակներում՝ ընդհուպ մինչև սուվերենություն։

Այս թեմաների միջև հավասարության նշան դնելով՝ Փաշինյանը այսօր մի «ձեռքբերում» է ունեցել միայն․ նա Ադրբեջանի համար ճանապարհ է բացել՝ միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ լեգիտիմություն չունեցող ոտնձգությունը Հայաստանի հանդեպ օրակարգ բերելու համար»։

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Համբուրգի քաղաքապետի հանդիպումը

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Համբուրգի քաղաքապետի հանդիպումը

Պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–Գերմանիա հարաբերությունների զարգացմանը նպաստող ապակենտրոնացված համագործակցությունը, այդ թվում՝ տնտեսական, ներդրումային, կրթական ու տեխնոլոգիական ոլորտներում կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստան–Գերմանիա փոխգործակցության խորացումը կարևոր նշանակություն ունի մեր երկրի տնտեսության մրցունակության բարձրացման և նոր ծրագրերի իրականացման համար։ Քաղաքապետ Չենչերը ներկայացրել է Համբուրգ քաղաքի զարգացման առաջնահերթությունները, ընդգծել երկու կողմերի միջև կապերի ակտիվացման և փոխգործակցության հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Համբուրգի գործարար համայնքի հետ նախատեսվող ծրագրերին ու հեռանկարային նախագծերին։

Անկարայում ԱՄՆ դեսպանը խոսել է հայ–թուրքական սահմանի բացման հնարավորությունից

Անկարայում ԱՄՆ դեսպանը խոսել է հայ–թուրքական սահմանի բացման հնարավորությունից

Թուրքիայում ԱՄՆ դեսպան եւ Սիրիայում հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը Արաբական էմիրություններում կազմակերպված կոնֆերանսի ընթացքում խոսել է տարածաշրջանի զարգացումներից եւ Թուրքիա–ԱՄՆ հարաբերություններից։

Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը նշել է, թե Թուրքիա–ԱՄՆ հարաբերությունների ճգնաժամը կարող է 4-6 ամսվթա ընթացքում կարգավորվել։ Նա շեշտել է, թե Թրամփի եւ Էրդողանի միջեւ արտասովոր բարեկամություն կա։            

Ըստ դեսպանի, թեեւ Թուրքիան ՆԱՏՕ–ում ամենամեծ դաշնակիցն է, սակայն Եվրոպայի կողմից համապատասխան հարգանքի չի արժանանում, եւ Եվրոպան չի ցանկանում Եվրամիություն ներառել Թուրքիային։

Թոմ Բարաքը շեշտել է, թե ապագայում Թուրքիա Սիրիա եւ Թուրքա–Ադրբեջան էներգետիկ միջանցքները շատ կարեւոր են լինելու։

Դեսպանը, անդրադառնալով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հաստատմանը, հույս է հայտնել որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանը կբացվի։

Ալիևը սպառնում է վերադառնալ Հայաստան

Ալիևը սպառնում է վերադառնալ Հայաստան

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքում գրում է՝

Հետո չասեք էշի ականջում քնած ենք եղել ու չենք իմացել...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքվում անցկացված «Մշակութային ժառանգությունը և վերադարձի իրավունքը» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում, կրկին անդրադարձել է «Արևմտյան Ադրբեջանից» բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի թեմային՝ մեղադրելով Հայաստանին՝ այդ տարածքներում ադրբեջանցիների մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մեջ։ Նա պնդել է, որ անհրաժեշտ է միջազգային իրավական գնահատական տալ «հայերի կողմից ադրբեջանցիների դեմ կատարված հանցագործություններին» և կոչ է արել միջազգային հանրությանը՝ աջակցել այդ գործընթացին։

Ադրբեջանի ղեկավարը կարևորել է Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի իրացումը՝ հղում անելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, միջազգային դաշնագրերին ու կոնվենցիաներին։

Սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանի նախագահը այսօր կրկին զգուշացրեց մեզ, որ հանկարծ, ինչպես ժողովուրդն է ասում, «արխային չընկնենք»․ Արևմտյան Ադրբեջանի թեման փակված չէ, և իրենք վերադառնալու են Հայաստան։

Ալիևը սա առաջին անգամ չէ, որ ասում է․ այդ մտքերին մենք վաղուց ծանոթ ենք, իսկ ՀՀ իշխանություններն էլ մեզ մշտապես հորդորում են դրանց ուշադրություն չդարձնել։ Ըստ իրենց՝ այդ ուղերձները նախատեսված են ներքին լսարանի համար։

Ստացվում է՝ հենց այն մարդկանց համար, ովքեր, ըստ Ալիևի, պետք է «վերադառնան»։
Ուղղակի փորձեք հիշել՝ այս 5 տարվա ընթացքում մի բան եղե՞լ է, որ Ալիևը անոնսի ու հետո դա իրականություն չդառնա։

Սիրելի հայրենակիցներ, ես վստահ եմ, որ հնարավոր է խափանել Ալիևի ծրագրերը, սակայն դրա համար նախ պետք է թույլ չտանք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Եվ միայն այդ դեպքում Ալիևի ասածները կսկսեն չիրականանալ։

Այսպիսով, կամ բոլորս միասին պայքարում ենք ինքնիշխան Հայաստան ունենալու համար, կամ մեր հայրենիքը ադրբեջանացվում է…