Քաղաքականություն

Փաշինյանը փաստացի փորձում է TRIPP-ի՝ Հայաստանի տարածքով չշարունակվելու պատասխանատվությունը վերագրել Ռուսաստանին․ Սուրեն Սուրենյանց

Փաշինյանը փաստացի փորձում է TRIPP-ի՝ Հայաստանի տարածքով չշարունակվելու պատասխանատվությունը վերագրել Ռուսաստանին․ Սուրեն Սուրենյանց

Հայաստանը TRIPP-ում՝ օբյեկտ, ոչ թե սուբյեկտ, այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի, մասնավորապես՝ TRIPP նախաձեռնության շուրջ, առավելապես ներքին քաղաքական մանիպուլյացիայի դրսևորում են՝ իրական պատասխանատվությունը քողարկելու և ռազմավարական ձախողումները այլ ուղղությամբ տեղափոխելու նպատակով։

Փաշինյանը փաստացի փորձում է TRIPP-ի՝ Հայաստանի տարածքով (Նախիջևանից հետո), չշարունակվելու պատասխանատվությունը վերագրել Ռուսաստանին՝ հիմնավորելով դա այն հանգամանքով, որ Հայաստանի երկաթուղին գտնվում է ռուսական կառավարման ներքո։ Մինչդեռ TRIPP-ի քաղաքական ճարտարապետությունը ի սկզբանե չի ենթադրել Հայաստանի ներգրավում(Նախիջևանից հետո)։ Եթե Թուրքիան կառուցում է Կարս–Իգդիր–Նախիջևան երկաթուղին՝ բացահայտորեն շրջանցելով Հայաստանը, ապա ակնհայտ է, որ ռազմավարական որոշումը կայացվել է Վաշինգտոն- Անկարա–Բաքու առանցքում, ոչ թե Մոսկվայում։

Այս համատեքստում Ռուսաստանը վերածվում է հարմար արտաքին գործոնի, որի վրա հնարավոր է բարդել սեփական բանակցային անարդյունավետության պատասխանատվությունը։ Իրականում TRIPP-ը իր ներկայիս ձևաչափով չի ենթադրում Հայաստանի ապաշրջափակում, և սա Հայաստանի իշխանության քաղաքական ու դիվանագիտական ձախողման հետևանք է։

Հայաստանի երկաթուղին Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։ Ռուսական կողմը իրականացնում է միայն հավատարմագրային՝ կոնցեսիոն կառավարում, որը որևէ կերպ համարժեք չի սուվերեն վերահսկման։ Միջազգային պրակտիկայում չկա այնպիսի օրինակ, երբ խոշոր ենթակառուցվածքային կամ տրանսպորտային նախագիծը մերժվի բացառապես այն պատճառով, որ տվյալ ենթակառուցվածքը կառավարվում է երրորդ երկրի ընկերության կողմից։ Եթե այդ գործոնը իսկապես վճռորոշ լիներ, ապա աշխարհում տասնյակ միջպետական երթուղիներ պարզապես չէին գործի։

Հետևաբար, ռուսական կառավարման հանգամանքը չի կարող դիտարկվել որպես իրական «ծանրակշիռ» պատճառ։ Այն առավելագույնը հետադարձ արդարացում է՝ արդեն իսկ ընդունված քաղաքական որոշման համար։

 

16.02.2026

Փաշինյանն արդեն գիտի, որ Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը և փորձում է խոչընդոտելու ձևեր գտնել․ Նարեկ Կարապետյան

Փաշինյանն արդեն գիտի, որ Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը և փորձում է խոչընդոտելու ձևեր գտնել․ Նարեկ Կարապետյան

Այսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է։ Փաշինյանն արդեն գիտի, որ Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը և փորձում է խոչընդոտելու ձևեր գտնել։ Բայց դա նրան չի օգնի, որովհետև Սամվել Կարապետյանը դառնալու է վարչապետ, և Հայաստանը լինելու է ուժեղ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Մեզ մեծ հաղթանակ է պետք, որպեսզի իրականացնենք այն մեծ փոփոխությունները, որոնց կարիքը Հայաստանը ունի՝ 300,000 նոր աշխատատեղ, 20,000 մատչելի բնակարան, երաշխավորված բերքի մթերում, 0% հարկ փոքր բիզնեսի համար, դեղերի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների նվազեցում։

Փաշինյանն այնքան թույլ է իրեն զգում և այնքան է վախենում Սամվել Կարապետյանից , որ նրան խոսելու հնարավորություն չի տալիս։ Հակառակ դեպքում հենց նա կպատասխաներ նրան այսպես»,-գրել է նա։

13.02.2026

Երրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)

Երրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)

Երրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են, հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ խոսելով Փաշինյանի ու նրա խոստումների մասին։

«8 տարի առաջ մեր երկրի ղեկավար դարձավ մի մարդ, ով ահավոր լավ խոստումներ էր մեզ տալիս։ Հիմնական խոստումը, որ Արցախն անվտանգ է լինելու, աղքատությունը լրիվ հաղթահարելու է, աշխատավարձերն է շատ բարձրացնելու։ Ինչի մասին ասես՝ խոստում տալիս էր։

Իր խոսք տված անվտանգությունից ոչինչ չմնաց, ունեցանք 3 պատերազմ, աղքատությունը չհաղթահարեցինք։ 2021-ին ինքը էլի սկսեց խոստումներ տալ։ Ասաց՝ 2-3 տարին մի քիչ խնդրահարույց էր, բայց հիմա կուղղեմ ամեն ինչ։ Ասաց՝ աղքատությունը մի հատ էլ կհաղթահարեմ, մեր ժողովուրդն ասաց՝ լավ, հավատացինք, այդ խոստմանն էլ հավատացինք։

5 տարի հետո էլի է խոսք տալիս։ Հիմա էլ ասում է խաղաղություն է լինելու»։

08.02.2026