Հասարակություն

Histotripsy նորագույն մեթոդը քայքայում ուռուցքն առանց դանակի և այրվածքների

02.12.2025

Histotripsy նորագույն մեթոդը քայքայում ուռուցքն առանց դանակի և այրվածքների

Գիտնականները ներկայացրել են Histotripsy մեթոդը որպես ուռուցքների բուժման հեղափոխական մեթոդ, եւ այն գրեթե ֆանտաստիկայի ժանրից է։
Դանակների, ճառագայթների կամ ուժեղ ճառագայթման փոխարեն օգտագործվում է ուլտրաձայնը, բայց կենտրոնացած այնպես, որ ուռուցքի ներսում առաջանում են հազարավոր միկրոպղպջակներ։ Այդ պղպղջակները արագ ընդլայնվում եւ պայթում են՝ տառացիորեն քայքայելով ուռուցքի հյուսվածքը մանրագույն մասնիկների։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine ամսագրում։

Մեթոդը լրիվ ոչ ինվազիվ է. կտրվածքներ, այրվածքներ կամ ճառագայթային ազդեցություն չի պահանջվում: Բժիշկն իրական ժամանակում տեսնում է ամեն ինչ էկրանին եւ ճշգրտորեն ուղղորդում է «ճառագայթը» ուռուցքի տարածք՝ տեղայնորեն վերահսկելով ոչնչացումը՝ առողջ օրգանների վնասումից խուսափելու համար։

Առաջին կլինիկական փորձարկումներն արդեն հուսալի արդյունքներ են տվել: Histotripsy-ն ցույց է տվել արդյունավետություն լյարդի ուռուցքների դեպքում. պացիենտներն ավելի քիչ բարդություններ են ունեցել ավանդական վիրահատության համեմատ եւ կարողացել են տուն վերադառնալ նույն օրը՝ վիրահատությունից հետո։

Հետաքրքիր է, որ ազդեցությունը միայն տեղային չէ: Երբ ուռուցքը քայքայվում է, դրա մասերը եւ «տագնապի» մոլեկուլները մտնում են արյան մեջ եւ կարող են «արթնացնել» իմունային համակարգը: Այսպիսով, օրգանիզմը սկսում է ինքնուրույն ճանաչել եւ պայքարել քաղցկեղի բջիջների դեմ: Մի շարք փորձերի ընթացքում նույնիսկ դիտարկվել են հեռավոր մետաստազների նկատմամբ իմունային պատասխաններ, ինչը բացում է համակցված մոտեցումների հեռանկարը․ Histotripsy՝ գումարած իմունաթերապիա:

Մեթոդը նաեւ ուսումնասիրվում է այլ կիրառությունների համար՝ բարորակ ուռուցքների, սրտի փականների խնդիրների բուժում եւ նույնիսկ նյարդավիրաբուժություն՝ շնորհիվ իր ճշգրտության եւ խնայիչ ազդեցության։

Մեկ այլ կարեւոր առավելությունն այն է, որ Histotripsy-ն հարմար է այն պացիենտների համար, որոնց հակացուցված է վիրահատությունը կամ ճառագայթային թերապիան, թույլ տալով բուժում՝ նվազեցված ռիսկով եւ փափուկ վերականգնմամբ: Այս տեխնոլոգիան կարող է դառնալ ուռուցքաբանության ստանդարտ զինանոցի մի մասը առաջիկա տարիներին։