Տնտեսություն
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 14․56 մլրդ դոլար
28.11.2025
2025թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 14․56 մլրդ դոլար, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 9․4 մլրդ դոլարով կամ 39․34%-ով։
ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 4․97 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 50․51%-ով կամ 5․1 մլրդ դոլարով։
Երկրորդը տեղում Չինաստանն է՝ 1․88 մլրդ դոլար, անկում՝ 9․21%։ Եռյակը եզրափակում է ԱՄԷ-ն՝ 1․4 մլրդ դոլար, անկում՝ 70․17%։
Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 555․4 մլն դոլար, աճ՝ 6․68%։ Հինգերորդ տեղում է Գերմանիան է՝ 341 մլն դոլար, անկում՝ 2․23%։ Վեցերորդը Իտալիան է՝ 329․2 մլն դոլար, աճ՝ 4․41%։ Յոթերորդը ԱՄՆ-ն է՝ 264․6 մլն դոլար, անկում՝ 18․13%։ Ութերորդ հորիզոնականում Իրաքն է՝ 248․4 մլն դոլար, աճ՝ 59․92%։ Իններորդն Վրաստանն է՝ 200․5 մլն դոլար, անկում՝ 16․95%։ Տասնյակը եզրափակում է Ֆրանսիան՝ 162․4 մլն դոլար, աճ՝ 43․15%։