Իրադարձություններ

Արգենտինայում Լեոնել Մեսսիի արձանը վանդալիզմի է ենթարկվել

01.12.2025

Արգենտինայում Լեոնել Մեսսիի արձանը վանդալիզմի է ենթարկվել

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի արձանը Մար դել Պլատայում վանդալիզմի է ենթարկվել։ Ֆուտբոլիստի արձանը հարձակման է ենթարկվել և երկու մասի է բաժանվել։

Արձանը եղել է El Nuevo Mundial սրճարանի մուտքի մոտ։ Կիրակի վաղ առավոտյան երկու անհայտ անձինք հրել են արձանը, ինչի հետևանքով այն կոտրվել է։

Դեպքի հանգամանքները ներկայումս քննվում են։ Նաև գնահատական կտրվի, թե արդյոք երկրորդ անգամ վանդալիզմի ենթարկված արձանը կարող է վերականգնվել։