Իրադարձություններ

Վթար Գորիս-Սիսիան ավտոճանապարհին. կա տուժած

10.09.2023

Վթար Գորիս-Սիսիան ավտոճանապարհին. կա տուժած

Սեպտեմբերի 9-ին, ժամը 16։09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Լ․ Մ․) և «VAZ» (վարորդ՝ Հ․ Ս․, ծնված 1949 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարաների կանչի վայր հասնելը՝ տուժած Հ․ Ս․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: