Իրադարձություններ

Լուրը չունի որևէ պաշտոնական հիմնավորում կամ աղբյուր. Յունիբանկը՝ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների փաթեթում ընդգրկվելու մասին

09.02.2026

Լուրը չունի որևէ պաշտոնական հիմնավորում կամ աղբյուր. Յունիբանկը՝ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների փաթեթում ընդգրկվելու մասին

«Ազատություն» ռադիոկայանի կայքում հրապարակված «Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների փաթեթում ընդգրկվել է նաև Հայաստանի Unibank-ը» վերտառությամբ հոդվածում Յունիբանկի վերաբերյալ ներկայացված տեղեկատվության առնչությամբ հայտնում ենք, որ տվյալ լուրը չունի որևէ պաշտոնական հիմնավորում կամ աղբյուր։ Այս մասին հայտնում են Յունիբանկից:

«Պատասխանելով բանկին ուղղված լրագրողների հարցերին՝ հարկ ենք համարում մեկ անգամ ևս նշել, որ Յունիբանկը պատժամիջոցների վերաբերյալ որևէ որոշում կամ ծանուցում չի ստացել, ընդհանրապես իրազեկ չէ նման որոշման գոյության մասին և շարունակում է իր բնականոն աշխատանքը»,-նշում են բանկից:

Նշենք նաև, որ միջազգային մամուլը, այդ թվում Reuters գործակալությունը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի կողմից ԵՄ անդամ պետություններին հաստատման համար ներկայացված փաստաթղթին, հրապարակել է, որ ԵՄ-ի նոր փաթեթում ներառված են Տաջիկստանի, Ղրղզստանի և Լաոսի բանկերը: