Իրադարձություններ

Մեծ Բրիտանիայում չեն հավանել Եղիսաբեթ II-ի պատկերով ավստրալական նոր մետաղադրամը

07.02.2026

Մեծ Բրիտանիայում չեն հավանել Եղիսաբեթ II-ի պատկերով ավստրալական նոր մետաղադրամը

Ավստրալիայի թագավորական դրամահատարանը Միացյալ Թագավորության հանգուցյալ միապետ Եղիսաբեթ II-ի ծննդյան 100-ամյակի առիթով մետաղադրամ է թողարկել, որը թագավորական ընտանիքի մեկնաբան Ռիչարդ Ֆիցվիլիամը «սարսափելի» է որակել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Վախճանված թագուհու պատկերով մետաղադրամներ բրիտանական և ավստրալական դրամահատարաններում թողարկվել են նրա կառավարման ամբողջ ընթացքում, սակայն դրանցում Եղիսաբեթ II-ը ներկայացվել է պրոֆիլից։ Արծաթե նոր մետաղադրամի վրա թագուհին ներկայացված է ամբողջ դեմքով։