Իրադարձություններ

Արթիկում կանխվել է 24-ամյա աղջկա ինքնաuպանության փորձը

06.02.2026

Արթիկում կանխվել է 24-ամյա աղջկա ինքնաuպանության փորձը

Այսօր՝ փետրվարի 6-ին, ՀՀ ՆԳՆ ՓԾ Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Ադամյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչության ծառայողները Արթիկ քաղաքում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը, հայտնում է Shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են Արթիկի փրկարարները, պարեկներն ու Շիրակի մարզի քրեական ոստիկանները, որոնց էլ հաջողվել է փրկել 24-ամյա աղջկա կյանքը, ում տեղում Արթիկի հիվանդանոցի բժիշկները նախ բուժօգնություն են ցուցաբերել, ապա ՊԾ Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկներ Ժիլբերտ Մարգարյանի և Հովսեփ Բեյբությանի ուղեկցությամբ տեղափոխել են ոստիկանության Արթիկի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Արթիկի բաժնում փաստաթղթեր են նախապատրաստվում, որոնք հնարավոր է կփոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին։