Քաղաքականություն

Արգելել են Երմակի ելքը Ուկրաինայից

02.12.2025

Արգելել են Երմակի ելքը Ուկրաինայից

Ուկրաինացի սահմանապահները նամակ են ստացել, որով արգելվում է նախագահ Զելենսկու աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Անդրեյ Երմակի ելքը երկրից։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։

«Սահմանային անցակետեր է ժամանել նամակ, որով արգելվում է Անդրեյ Երմակին լքել Ուկրաինան»,- գրել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ի երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Երմակի հրաժարականը։ Պաշտոնյան աշխատանքից ազատվել է կոռուպցիայի դեմ պայքարի աշխատակիցների կողմից նրա բնակարանում խուզարկությունից հետո։

54-ամյա Երմակը նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2020 թվականի փետրվարի 11-ից։ Մինչ այդ նա եղել է Զելենսկիի օգնականը՝ վերահսկելով արտաքին քաղաքականությունը և միջազգային հարաբերությունները։ Վերջերս Երմակը ղեկավարել է Կիևի բանակցային խումբը ուկրաինական հակամարտության կարգավորման համար։