Քաղաքականություն

Պակիստանը կրկին Թրամփին առաջադրել է խաղաղության Նոբելյան մրցանակի

02.12.2025

Պակիստանը կրկին Թրամփին առաջադրել է խաղաղության Նոբելյան մրցանակի

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը Շարմ էլ Շեյխում հանպատրաստից ելույթ է ունեցել և ուղիղ եթերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի:

Շարիֆը հայտարարել է, որ Թրամփն արժանի է Նոբելյան մրցանակի՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությանը և Գազայի հատվածում Իսրայելի պատերազմին վերջ դնելու համար։
Արդեն երկրորդ անգամն է, երբ Շարիֆը Թրամփին մրցանակի է առաջադրում։ Հունիսին նա ԱՄՆ նախագահին մրցանակի էր առաջադրել՝ հնդկա-պակիստանյան հակամարտության լիցքաթափմանը նպաստելու համար։ Այդ որոշումը հակասություններ էր առաջացրել Պակիստանում և միջազգային մակարդակով։