Քաղաքականություն

Իտալիան հաստատել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթը

02.12.2025

Իտալիան հաստատել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթը

Իտալիան պաշտոնապես հաստատել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության 12-րդ փաթեթը։ Այս մասին հաղորդում է Իտալիայի պաշտոնական գազետը։

Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոյի ստորագրած և Արտաքին գործերի ու Էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարների հետ համաձայնեցված հրամանագրի հիման վրա, Ուկրաինայի կառավարությունը կստանա ռազմական նյութերի, տեխնիկայի և սարքավորումների հերթական խմբաքանակը։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ փոխանցված գույքի ամբողջական ցանկը (կազմված Իտալիայի Գլխավոր շտաբի կողմից) ունի «գաղտնի» դասակարգում և հրապարակայնորեն չի բացահայցվում։
Հրամանագիրը սահմանում է, որ տեխնիկան ու նյութերը փոխանցվում են անհատույց կերպով և ենթակա են հաշվեկշռից դուրսգրման։ Միաժամանակ նշվել է, որ զենքի գույքագրումը կկատարվի բացառապես հաշվապահական նպատակներով, իսկ փոխանցման ժամկետները պետք է լինեն հնարավորինս կարճ։