Քաղաքականություն

Երկրի պաշտպանության հարցում մենք «կարմիր գծեր» չունենք․ Իրանի ԱԳՆ խոսնակ

28.02.2026

Երկրի պաշտպանության հարցում մենք «կարմիր գծեր» չունենք․ Իրանի ԱԳՆ խոսնակ

«Իրանն ամբողջ կարողությամբ պատասխանելու է հակառակորդի հարձակումներին։ Տարածաշրջանի երկրներում ամերիկյան թիրախների դեմ Իրանի հարվածները օրինական են և որևէ կերպ ուղղված չեն այդ երկրների ինքնիշխանության դեմ։

Մեր ինքնապաշտպանության շրջանակում մենք ստիպված ենք հարվածել հակառակորդի ագրեսիայի աղբյուրներին, միևնույն ժամանակ տարածաշրջանի բոլոր երկրների հետ ունենք բարեկամական հարաբերություններ։

ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիան բանակցությունների ընթացքում ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նրանք չեն հետևում որևէ օրենքի, բացի ջունգլիների օրենքից»։