Քաղաքականություն
Ռուսաստանը կփորձի Բելառուսին ներքաշել իր պшտերազմի մեջ․ Զելենսկի
17.04.2026
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Բելառուսի սահմանային գոտում կառուցվում են Ուկրաինայի տարածք տանող ճանապարհներ և հրետանային դիրքեր։
«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը կրկին կփորձի Բելառուսին ներքաշել իր պատերազմի մեջ։ Ես հանձնարարել եմ, որ Բելառուսի փաստացի ղեկավարությունը համապատասխան ուղիներով տեղեկացվի Ուկրաինայի պատրաստակամության մասին՝ պաշտպանելու իր հողը և անկախությունը», - հայտարարել է Զելենսկին։
«Վենեսուելայում վերջին իրադարձությունների բնույթն ու հետևանքները պետք է զսպեն Բելառուսի ղեկավարությանը սխալներ թույլ տալուց», - հավելել է Ուկրաինայի նախագահը։