Քաղաքականություն
Պուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են․ այն շուտով կկայանա․ Պեսկով
15.05.2026
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահի՝ Չինաստան այցի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են, և այն շուտով կկայանա, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Այն իսկապես շատ շուտով կկայանա։ Եվ իսկապես, այս այցի նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են, բոլոր շփումները հաստատվել են, և այցի բոլոր հիմնական բաղադրիչները համաձայնեցվել են»,-լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը։