Քաղաքականություն

Փաշինյանը քաղաքական հետապնդումների «մշակույթը» հասցրեց «կատարելության»

23.05.2026

Փաշինյանը քաղաքական հետապնդումների «մշակույթը» հասցրեց «կատարելության»

ՀԵՂԻՆԵ ԱՍԻՐՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ

Հայաստանում միշտ եղել են քաղբանտարկյալներ, ավելի ճիշտ` մարդիկ, ում մեղադրանքներ չէին առաջադրվի, նման խիստ պատիժներ չէին նշանակվի և ամենակարևորը` առանց դատ ու դատաստանի չէին կալանավորի, եթե նրանք գործող իշխանությունների դեմ դուրս եկած չլինեին: Բայց իրեն նախկին քաղբանտարկյալ համարող Նիկոլ Փաշինյանը քաղաքական հայացքների համար հետապնդումների «մշակույթը» հասցրեց մի ուրիշ «կատարելության»:

Այն անպատկառությունն ու լպիրշությունը, որով այսօր քրեականացնում են քաղաքական գործունեությունը, մարդկանց հետապնդում կարծիք հայտնելու, անգամ ամենաչնչին քննադատություն այդ անձին ուղղելու համար, ուղղակի ապշեցուցիչ է: Այն, ինչ կատարվում է հատկապես 20 թվից հետո ոչ մի համեմատության եզր չունի նախորդ 30 տարում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների հետ։ Ես այս հարցում նաև անձնական «փորձ» ունեմ: Դրա համար են մարդիկ զուգահեռներ փնտրում 37 թվի հետ:

Իսկ այս փուլում, ինչպես ասում են` քողն երեսից իսպառ ընկել է: Իրեն հարց ուղղած արցախցուն կալանավորոել է տալիս և ինչպիսի անհեթեթ հիմնավորումներով։ Իսկական աբսուրդի թատրոն։ Հարյուրավոր մարդիկ է կալանավորել տվել իր մրցակիցների շտաբներից, որ չկարողանան ընտրություններին պատրաստվել: Իր գլխավոր մրցակցին արգելել է տնից դուրս գալ, մարդկանց հետ շփվել, քանի որ մի տարի առաջ իր անձնական հրահանգով հետապնդում է սկսվել` մի նախադասության համար, որ հայերենի իմացությամբ ոչ մի մարդ հանցանք չի համարի, բացի ստոր մի քանի քննիչ-դատավորներից, որոնք իր հրամանով հարազատ ծնողներին էլ կկալանավորեն...

Մյուս մրցակցին՝ Անդրանիկ Թևանյանին է ընտրությունից 2 շաբաթ առաջ կալանավորում: «Ո՞վ է հաջորդը, ու՞մ ես պատրաստվում կալանավորել, որ կարագի պես վերարտադրվելդ ապահովես»։

Եվ վերջապես, բերանն ամեն բացելուց ընդդիմադիր թեկնածուների հասցեին էլ հայհոյանք, էլ վիրավորանքներ, էլ սպառնալիքներ...էն որ յախք բառից բացի ուրիշ բառ չի գալիս միտքդ։

Հենց քո իսկական տեղն է Քրեակատարողական հիմնարկը, քեզ է պետք ճաղերի հետևում պահել, որ մեզ բոլորիս թուրքին մատաղ չանես»։

Մեկ է հաղթելու ենք։