Քաղաքականություն

Եկեղեցու թեմայի վրա «վերևներում» վետո են դրել

13.05.2026

Եկեղեցու թեմայի վրա «վերևներում» վետո են դրել

ՀԵՂԻՆԵ ԱՍԻՐՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ

Իշխանությունը վերջերս հերթական ներքին հարցումն է արել եւ պարզել, որ Հայ առաքելական եկեղեցին, անգամ այսքան հարվածներից ու հետեւողական վարկաբեկումից հետո, Հայաստանում ամենաբարձր վստահություն վայելող կառույցն է։ Հենց այդ պատճառով էլ հրահանգ է իջել թիմին, որ այլեւս շատ չխոսեն ՔՊ նախընտրական ծրագրում Հայ առաքելական եկեղեցու դեմ։ ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրում, հիշեցնենք, նշված է, որ պետք է փոխեն Եկեղեցու փաստացի պետին, այսինքն` կաթողիկոսին։

Հիմա առաջարկում եմ ուշադիր կարդաք ինչ են գրել իրենց նախընտրական ծրագրում Նիկոլի վկաները

Իբրև թե հայաստանյան հանճարեղ ուղեղներով նստել, գլուխ գլխի են տվել ու որոշել են, որ իբրև թե վերջին տասնամյակներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի ղեկավարության գործունեության հետեւանքով հավատավոր հանրությունն օտարվել է եւ շարունակում է օտարվել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուց։ Ասել է թե՝ մենք կտրվել ենք մեր քրիտոնեական արմատներից, իսկ իրենք որոշել են մեզ՝ «Անաստվածներիս» դարձի բերել ու պրոբլեմը Կաթողիկոսն է։ Այ եթե նրանք հեռացնեն Հայ Առաքելական եկեղեցուց կաթողիկոսական աթոռը, մենք կդառնանք ավելի հավատավոր, իրենք էլ ոնց թուրք էին, նամազ անող, այնպես էլ կմնան։

Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը եւ որդեգրում է ճանապարհային հետեւյալ քարտեզը՝ ա) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում , բ) Սահմանված կարգով Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, գ) Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու Կանոնադրության ընդունում․ Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության եւ հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր, դ) Սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն»,- ասված է նախընտրական ծրագրում։

Իշխող թիմում, կարելի է ասել, վետո է դրվել այս հարցի արծարծման վրա, հաշվարկով, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո, երբ հաղթեն, նոր կբարձրաձայնեն, որ իրենց հակաեկեղեցական ծրագրի իրագործմանն են նաեւ հավանություն ստացել, ուստի նոր տողից եւ ավելի հուժկու գրոհ կսկսեն Վեհափառի եւ Եկեղեցու դեմ։