Քաղաքականություն
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՍՏԻՈՆ» ՆԻԿՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
30.05.2026
ՀԵՂԻՆԵ ԱՍԻՐՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ
«Փաշինյանի հետ «ջերմ» հանդիպումից հետո, Երևանի պոլիկլինիկայում 21 տարվա ստաժով գինեկոլոգ Արփինե Սողոյանը պարբերաբար ղեկավարությունից նախատինքներ է ստանում ու բաց տեսքով ակնարկներ, որ իր հեռանալու ժամանակն է, որ քաղաքական ղեկավարության համար անցանկալի անձ է որակվել, որը չի կարող մնալ պետական հաստատությունում։
Հիշում եք չէ՞ կադրերը Արաբկիր վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ բժշկուհու ունեցած սուր վիճաբանությունից, որը չկարողացան կամ չհասցրեցին Նիկոլին հավատարիմ ծառայող , ստրկացված իրավապահների միջոցով վերացնել։ Ու ամբողջ Հայաստանը տեսավ համարձակ, իսկական հայրենասեր, իսկական մայր և կին տեսակի հրապարակային ջախջախիչ ապտակը Նիկոլ Փաշինյանին, որին նա արժանի է դեռ 2020 թվականից։ Ես մի վայրկյան չեմ կասկածում, որ տասնյակ, որդեկորույս մայրերի, այրիացած կանանց սիրտը ոնց է հովացել, դավաճանի դեմքը ոնց է պատռվել։
Վիճաբանության օրը արդեն շատերը կանխատեսում էին, որ խեղճ կինը շատ ծանր գին կվճարի իր համարևձակության համար։ Բայց եվրոպականքաղաքակրթության դասերը լավ սերտած Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն պնդում էր, թե «բացառվում է, որ որևէ մարդ իր քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից»։ «Մանավանդ որ խոսքը կնոջ մասին է, ով եղբորն է կորցրել և իր էմոցիան կարող է արտահայտել այսկերպ կամ այնկերպ», - ասել էր քաղաքապետը:
Ի դեպ, Արփինե Սողոյանը նաև 44-օրյա պատերազմում անհետ կորած Հրանտ Պապիկյանի քույրն է:
Հիմա կա՞ մարդ, որ կզարմանա, եթե այս կինը ի վերջո աշխատանքից ազատման դիմում գրի, իբր առողջական պատճառնելով, ինչպես որ միշտ «սիրալիր» հեռացնում են անցանկալիներին։ Արփինե Սողոյանի նկատամբ տոտալ պրեսսինգը աշխատավայրում արդեն սկսված է ։ Դա հաստատում նաև նրա դուստրը՝ Տաթևիկ Սողոյանը, որը, ինչպես հայտնի է, իբրև փաստաբան զբաղվում է Բագրատ Արքեպիսկոպոս Գայստանյանի պաշտպանությամբ։
Ինչպիսի հետաքրքիր զուգադիպություն։ Նիկոլ Փաշինյանը կարծես մի գնդակով երկու նապաստակ է նախատեսում խփել։
Կեցցե մեր ազատ խոսքը պաշտպանող «ժողովրդավարության բաստիոնի» հերթական վառ ապացույցը։