Քաղաքականություն
«Հայաստան» դաշինքը ահազանգում է նախընտրական շրջանում ընդդիմադիր նկատմամբ ճնշումների մասին
Երևան, 07 հունիս, 2021 թ.
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նախընտրական կրթերն ավելի են թեժանում ։ Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները պնդում են, որ քարոզարժավի ընթացքում իշխանությունները վարչական ռեսուրսների և իրավապահ մարմինների միջոցով ակնհայտ ու կոշտ ճնշումներ են գործադրում ընդդիմադիր ակտիվ գործիչների նկատմամբ։ Դաշինքում այդ գործողությունները դիտարկում են որպես ընդդիմության քաղաքական գործունեությանը և նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու փորձ ։
Հայաստան դաշինքի նախընտրական շտաբի պատասխանատուները օրերս տեղի ունեցած դեպքի մասին են ահազնգում՝ կապված դաշինքի ակտիվ ներկայացուցիչներից Երվանդ Խաչատրյանի հետ, որը քարոզարշավի ընթացքում զբաղվում էր քաղաքացիների հետ հանդիպումներով, ներկայացնում էր «Հայաստան» դաշինքի քաղաքական դիրքորոշումներ, նաև իր թիմով զբաղված է ակտիվ նախընտրական գործունեությամբ ։
Երվանդ Խաչատրյանի հետ զրույցում տեղեկացանք, որ հունիսի 2-ին, երբ ինքը և իր թիմը նախընտրական թերթիկներ էին բաժանում և քարոզչական պաստառներ փակցնում, նրանց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներ և փորձել են խոչընդոտել։ Խաչատրյանը պնդում է, որ չնայած իր բացատրությանը, թե քարոզչական նյութերը տեղադրվում էին թույլատրելի վայրերում, ոստիկանները բռնությամբ դադարեցրել են նրանց գործունեությունը , իսկ Խաչատրյանին ուժով նստեցրել են մեքենա և տեղափոխել ոստիկանության բաժին։ Ոստիկանության բաժնում, ըստ ընդդիմադիր գործչի, առանց իրավական պատշաճ հիմքի, նրան պահել են մոտ 6 ժամ, որտեղ անգամ բռնություն է կիրառվել Խաչատրյանի նկատմամբ։
Դաշինքի ներկայացուցիչների գնահատմամբ՝ Խաչատրյանի և մյուս ընդդիմադիրների նկատամբ համանման դեպքերը պետք է դիտարկել նախընտրական շրջանում ընդդիմադիր ակտիվիստներին ճնշելու ավելի լայն համատեքստում։ Դաշինքում պնդում են, որ իրավապահ մարմինների գործողությունները և վարչական ռեսուրսի օգտագործումը խոչընդոտել են ընտրական գործընթացում հավասար պայմանների ապահովմանը։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները պատրաստվում են այս և մյուս միջադեպերի վերաբերյալ իրենց հավաքագրած տեղեկությունները ներկայացնել միջազգային կառույցներին, որոնք ակտիվ մշտադիտարկում են նաև նախընտրական շրջանը։ Մասնավորապես, դաշինքը նախատեսում է դիմում-բողոք ներկայացնել Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողով՝ ներկայացնելով նախընտրական քարոզարշավի ընթացքում իշխանությունների և իրավապահների անօրինական, կողմնակալ գործողությունների մասին, ինչը լրջագույն ահազանգ պիտի լինի Եվրոպայի խորհրդաի համար, որպես ժողովրդավարական արժեքների կոպիտ ոտնահարում։
Հեղ՝ Սերինե Ղազարյան