Իրադարձություններ
Էլիտան չի հանդուրժում քննադատություն
10.12.2020
Նոր սկանդալային մանրամասներ են ի հայտ եկել նոյեմբերի 21-ին Երևանի «Փարվանա» ռեստորանի տարածքում տեղի ունեցած տեղի ունեցած դեպքի մասին, որի հետևանքով նույն ռեստորանում աշխատող երաժիշտ Համբարձում Կարապետյանը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց և հրաշքով ողջ մնացել ։ Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն դեպքի օրը իշխանությունների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսնյանին պատկանող ռեստորանում ճոխ խնջույքի մեջ է եղել առաջին տիկին Աննա Հակոբյանը իր շքախմբով ու սկսել է հատուկ պատվերներ տալ սպասարկող անձնակազմին ու նույնիսկ երաժիշտներին։
Աշխատակիցներից մեկը ,որը խնդրել է իր անունը չհրապարակել անվտանգությունից ելնելով, պատմել է, որ Կարապետյանը հրաժարվել է Փաշինյանների սիրելի «Դուխով» երգը կատարել ու վրդովմունք է արտահայտել երկրում տեղի ունեցած պատերզամի ժամանակ իշխանության ներկայացուցիչների կողմից նման անհոգ կերպով խնջույքների կազմակերպման մասին։ Րոպեների անց Սամվել Ալեքսանյանի և առաջին տիկնոջ անվտանգության աշխատակիցների կողմից Համբարձում Կարապետյանը դաժան ծեծի է ենթարկվել ու ըստ վարկածի հենց իրեն ծեծողների կողմից վրաերթի ենթարկվել։
Մենք հեռախոսով կապ հաստատեցինք Համբարձում Կարապետյանի հետ՝ տեղեկանալու ինչպես է նրա առողջական վիճակը ներկայում ու ինչ քայլեր է ձեռնարկում իր պաշտպնության համար ։ Նա ասաց, որ ոստիկանություն է դիմել , սակայն ընթացք չեն տալիս գործին ու հորդրորում են մոռանալ։ «Ոստիկանության մի փոխգնդապետ ինձ ուղիղ սպառնաց, որ իմ լավագույն շահն է , որ մոռանամ դեպքի մասին ու շարունակեմ ապրել, քանի դեռ նոր փորձանք չի եկել գլխիս»,- ասաց երաժիշտը։
Տուժողը պնդում է, որ միջադեպից հետո նրան հեռացրել են աշխատանքից և սպառնացել են, որ ամեն ինչ կանեն, որպեսզի ինքը չկարողանա նոր աշխատանք գտնել երաժշտական ոլորտում։ Մինչ այդ Կարապեշտյանը դեռ երկարատև բուժում պիտի անցի։
Միջադեպի վերաբերյալ այլ պաշտոնական մեկնաբանություններ այս պահին չկան։ Իրավապահները հակված ենաայն վարկածին, որ դա զուտ վրաերթ է եղել, ոչ թե կանխամտածվածնգործողություն, ծեծի մասին առհասարակ բառ չեն ասում։ Փարվանա ռեստորանի ղեկավարությունը ևս պնդում է, որ երիտասարդի հետ տեղի է ունեցել դժբախտ պատահար։