Իրադարձություններ
ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով չեղարկվել է ավելի քան 10,000 չվերթ
25.01.2026
FlightAware-ի տվյալներով՝ կիրակի օրը ձնաբքի պատճառով Միացյալ Նահանգներում չեղարկվել է ավելի քան 10,000 չվերթ։
Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ Արևելյան Տեխասից մինչև Հյուսիսային Կարոլինա սպասվում են առատ ձյուն և վտանգավոր մերկասառույց։
Արտակարգ դրություն է հայտարարվել առնվազն 21 նահանգում։