Քաղաքականություն

ԲՀԿ-ում քննարկվել են երկրի ներքաղաքական խնդիրներն ու ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների հարցերը

ԲՀԿ-ում քննարկվել են երկրի ներքաղաքական խնդիրներն ու ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների հարցերը

Երևան, 15 մարտի 2022թ.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական շտաբում տեղի ունեցած ժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված քաղաքական, անվտանգային և սոցիալ-տնտեսական հիմնական խնդիրները, որոնք մասնակիցների գնահատմամբ առաջացել էին իշխանությունների սխալ և անհեռատես քաղաքականության հետևանքով։

Քննարկումների առանցքում եղել են պատերազմից հետո ձևավորված ներքաղաքական իրավիճակը, հասարակության ներսում աճող դժգոհությունը, անվտանգության մարտահրավերները ևև կուսակցության ակտիվ անդամների ու առհասարակ ընդդիմադիր ուժերի նկատմամբ իրականացվող հետապնդումները, որոնք արդեն խիստ մտահոգիչ աստիճանի են հասնում, ընդհուպ դառնում կյանքի անմիջական սպառնալիք։

Արթուր Սաֆարյանը իր ելույթում մտահոգություն է արտահայտել այն մասին , որ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ ճնշումները դարձել են մտահոգիչ երևույթ։

«Մենք այսօր այստեղ ենք ոչ միայն քաղաքական գնահատական տալու երկրում ստեղծված իրավիճակին, այլ նաև խոսելու այն ցավի մասին, որի միջով անցել են բազմաթիվ ընտանիքներ, այդ թվում նաև իմ ընտանիքը։ Ես չեմ կարող լռել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել իմ հոր հետ։ Նրան բռնության ենթարկեցին, նրա առողջությունը կտրուկ վատացավ, ինչը հանգեցրեց մահվան։ Սա ինձ համար պայքարելու և բարձրաձայնելու պարտավորություն է դարձել, որպեսզի որևէ ընտանիք այլևս նման կորուստ չկրի քաղաքական կարծիքի համար»,- իր ելույթում ընդգծեց Սաֆարյանը։

Նա նաև նշել է, որ երիտասարդության շրջանում խորանում են ապագայի նկատմամբ անհանգստություններն ու անվստահությունը։

«Երիտասարդները ցանկանում են ապրել անվտանգ, արժանապատիվ և կանխատեսելի երկրում։ Երբ քննադատությունը ընկալվում է որպես թշնամանք, իսկ այլ կարծիք ունեցող մարդիկ զգում են ճնշում, մմենք ապագա չունենք։ Մենք համոզված ենք, որ Հայաստանի ապագան պետք է կառուցվի իրավունքի գերակայության, քաղաքական հանդուրժողականության և քաղաքացիների ձայնը լսելու հիմքի վրա»,– ասել է նա։

Ժողովի ընթացքում Աշոտ Անդրեասյանը ևս անդրադարձել է երիտասարդության ներգրավվածության և քաղաքական գործընթացներում ազատ մասնակցության կարևորությանը՝ ընդգծելով, որ հասարակական խնդիրների լուծումը պահանջում է բաց քննարկումներ և քաղաքական պատասխանատվություն։

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վստահեցրել է, որ կուսակցության քաղաքական ուղին հստակ է՝ գործող իշխանությունները ձախողված են ու պետք է հեռանան, ուստի կուսակցության համար առաջնահերթ հարցերին գնահատական կտրվի ենելով հենց այս դիրքորոշումից։