Քաղաքականություն

Նահապետյանների ընտանիքը կրկին իշխանությունների թիրախում. խուզարկվել է Արմեն Նահապետյանի տունը

Նահապետյանների ընտանիքը կրկին իշխանությունների թիրախում. խուզարկվել է Արմեն Նահապետյանի տունը

Երևան, 22 դեկտեմբերի 2021 թ.

Դեկտեմբերի 19-ին իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություն են իրականացրել ընդդիմադիր գործիչ Հայաստանի Հանրապետական կուսակության անդամ Արմեն Նահապետյանի տանը։ Հիշեցնենք, որ նա հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Կորյուն Նահապետյանի եղբայրն է և նրա ընտանիքի անդամները ։ Նահապետյանի դուստրը՝ Աննա Նահապետյանը և որդին՝ Գագիկ Նահապետյանը նույնպես ներգրավված են ակտիվ քաղաքական, ընդդիմադիր գործունեության մեջ ու ներկայում «Հայաստան» դաշինքի աջակիցներ են ։

Ըստ պաշտոնական վարկածի, նրանք տանը իրականացրել են բողոքի ակցիաների նախապատրաստաական աշխատանքներ, թաքցրել են փաստաթղթեր, որոնք կարող էին գաղտնի տեղեկատվություն պարունակել։

Խուզարկությունից հետո Արմեն Նահապետյանը, նրա դուստրը՝ Աննա Նահապետյանը, և եղբայրը՝ Գագիկ Նահապետյանը տեղափոխվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության։

Մեզ հաջողվեց կապ հաստատել Կորյուն Նահապետյանի հետ և որոշակի տեղեկատվություն ստանալ նրանց ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող գործողությունների վերաբերյալ ։

Ըստ նախկին պատգամավորի, Արմեն, Աննա և Գագիկ Նահապետյանների հարցաքննության ընթացքում իրավապահները մասնավորապես հետաքրքրվել են միջազգային դիտորդների և իրավապաշտպան օտարերկրյա կառույցների ներկայացուցիչների հետ անցկացված հանդիպումներով։

Աննա Նահապետյանից, որը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում «Հայաստան» դաշինքի կողմից ներգրավված էր որպես թարգմանիչ և մասնակցել էր միջազգային պատվիրակությունների հետ հանդիպումներին, պահանջել են տեղեկություններ տրամադրել այդ հանդիպումների բովանդակության, ինչպես նաև դաշինքի հնարավոր միջազգային կապերի և ֆինանսավորման աղբյուրների մասին։

Նահապետյանների ընտանիքը տեղի ունեցածը գնահատում է որպես իրենց նկատմամբ տարիներ շարունակ իրականացվող քաղաքական հետապնդման հերթական դրսևորում։

Հիշեցնենք, որ Կորյուն Նահապետյանը ևս ներկայում քրեական հետապնդման տակ է և երկրից բացակայելու սահմանափակում ունի, իսկ Գագիկ Նահապետյանը ամիսներ առաջ բռնության էր ենթարկվել իրավապահների կողմից։ Հիմա թիրախավորել են նույնիսկ ընտանիքի կանաց, ի դեմս Աննա Նահապետյանի։

Հայաստան դաշինքի գրասենյակից կատարվածը մեկնաբանում են որպես մաքուր քաղաքական հետապնդում, իրավական տեսանկյունից բացարձակ հիմնազուրկ գործողություններ, որն իրականում կարելի է բնորոշել հաշվեհարդար Նահապետյանների նկատմամբ ՝ նրանց ակտիվ ընդդիմադիր գործունեության և հակաիշխանական հռետորաբանության համար։

Այսօրվա դրությամբ իրավապահ մարմիններն առայժմ չեն հստակեցրել, կոնկրետ ինչ հիմքով են Նահապետյանների տունը խուզարկել ու նրանց հարցաքննել, ինչպես նաև չի հաստատվել վարկածը, թե իբր Նահապետյանների տանը գաղտնի տեղեկատվութուն պարունակող փաստաթղթեր են պահվել։

Հեղինակ՝ Լիլիթ Թումանյան