Հասարակություն

Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների նկատմամբ հայերի վերաբերմունքը մնում է բարեկամական

Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների նկատմամբ հայերի վերաբերմունքը մնում է բարեկամական

Փետրվարի վերջից Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների նկատմամբ հայերի վերաբերմունքը մնում է շատ բարեկամական։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից։

«Դեսպանատունը մեր քաղաքացիների նկատմամբ ագրեսիվ դրսեւորումներ չի արձանագրել, այդ թվում՝ էթնիկական հողի վրա։ Նշենք, որ  ի տարբերություն մի շարք երկրների, այդ թվում՝ հարեւան Վրաստանի՝ Հայաստանում ռուսաստանցիների նկատմամբ հայերի վերաբերմունքը մնում է բարեկամական»,-ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։ 

Միեւնույն ժամանակ, նրանք դժվարացել են նշել վերաբնակեցվածների ճշգրիտ թիվը՝ նշելով, որ ձմռան վերջին կամ վաղ գարնանը այստեղ եկածներից շատերը վերադարձել են Ռուսաստան կամ գնացել այլ երկրներ։ 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ այս տարվա հունվարից օգոստոս ամիսներին Հայաստան ժամանած ավելի քան 1 միլիոն  զբոսաշրջիկների 45 տոկոսը ռուսաստանցիներ են։

25.10.2022

ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն՝ Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու համար

ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն՝ Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու համար

ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն Հատիս լեռան գագաթին իրականացվող հողային աշխատանքները կասեցնելու նպատակով։ 

«Մենք հիմք ենք ընդունել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագիտական եզրակացությունը՝ գագաթին նոր հայտնաբերված ամրոցի վնասման վերաբերյալ։ Դիմել ենք, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում միջոցներ ձեռնարկվեն Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու, եզրակացությունը ուսումնասիրելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար»,- նշեl է  նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի հիմնարկեքը Հատիս լեռան գագաթին տեղի ունեցավ հուլիսի 9-ին։ Արձանի գաղափարը և հատկապես դրա տեղադրությունը վիճահարույց է և քննադատության է արժանացել մասնագիտական որոշ շրջանակների կողմից։

Հայ առաքելական եկեղեցին եւս դեմ  է արտահայտվել արձանի տեղադրմանը: Եկեղեցին Ծառուկյանին հորդորել էր նման նախաձեռնություն չիրականացվել, քանի որ այն հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։ Չնայած եկեղեցու դիրքորոշմանը՝ Ծառուկյանը նախագիծը չէր չեղարկել: Օրեր առաջ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ստացել են փաստաթղթելը եւ դրական են գնահատում արձանի տեղադրումը: Փաշինյանի խոսքով՝ այն կխթանի զբոսաշրջությունը:

20.07.2022