Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հուլիսի 9-17-ը կայցելի Վրաստան և Հայաստան

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հուլիսի 9-17-ը կայցելի Վրաստան և Հայաստան

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան 2024 թվականի հուլիսի 9-ից 17-ը կայցելի Թբիլիսի և Երևան՝ քննարկելու ժողովրդավարական կառավարման և հակակոռուպցիոն, լրատվամիջոցների և խոսքի ազատության հարցերը, ինչպես նաեւ մարգինալացված և խոցելի խմբերի ներառումը։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

«Վրաստանում պետքարտուղարի տեղակալ Զեյան կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և խորհրդարանի ներկայացուցիչների հետ՝ ընդգծելու ԱՄՆ-ի լուրջ մտահոգությունները արտաքին ազդեցության մասին օրենքի և այլ ոչ լիբերալ օրենքների վերաբերյալ, ինչպես նաև Վրաստանի կառավարության վնասակար հռետորաբանությունը, որը կասկածի տակ է դնում Վրաստանի Եվրատլանտյան հետագիծը։ Նա պարզ կդարձնի, որ կառավարության ոչ ժողովրդավարական պահվածքը և Միացյալ Նահանգների մասին ապատեղեկատվությունը վնասել են մեր երկարամյա հարաբերությունները: Փոխնախարար Զեյան նաև կընդգծի Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Միացյալ Նահանգների անսասան աջակցությունը, վրաց ժողովրդի նվիրվածությունը եվրաատլանտյան ինտեգրմանը և Վրաստանի աջակցությունը 32-ամյա գործընկերության ընթացքում: Բացի այդ, նա կրկին կընդգծի ազատ և արդար ընտրությունների, կենսունակ քաղաքացիական հասարակության, հիմնարար ազատությունների հարգման, մարգինալացված խմբերի անդամների պաշտպանության և բոլոր վրացիների մարդու իրավունքների կարևորությունը: Պետքարտուղարի տեղակալ Զեյան կայցելի նաև հասարակական կազմակերպություն, որը հիմնադրվել և ղեկավարվում է Վրաստանի շարունակվող ռուսական օկուպացիայի հետևանքով տեղահանված կանանց կողմից»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի, Հայաստանում Զեյան կհանդիպի բարձրաստիճան պետական ​​պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ հայ-ամերիկյան գործընկերության ամրապնդման և օրենքի գերակայության, հակակոռուպցիոն և դատաիրավական բարեփոխումների ոլորտներում Հայաստանի ժողովրդավարական նվաճումների առաջխաղացման վերաբերյալ:Նա կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակին։«Պետքարտուղարի տեղակալ Զեյան կաշխատի նաև ՄԱԿ-ի և Հայաստանում գործող այլ միջազգային կազմակերպությունների հետ, որոնք աջակցություն են ցուցաբերում խոցելի և մարգինալացված խմբերի ներկայացուցիչներին: Բացի այդ, փոխքարտուղարը կայցելի Հաղպատի վանք՝ նպաստելու կրոնական ազատության նկատմամբ հարգանքին և մշակույթի պահպանմանն աջակցելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Իշխանությունն արդեն ԱԺ-ում է ցուցադրում Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկրտումները

Իշխանությունն արդեն ԱԺ-ում է ցուցադրում Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկրտումները

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Եկեղեցուն ուղղված հայտարարությունը, որով նա Եկեղեցուն հարկելու հարց էր բարձրացնում․

«Իշխանությունն արդեն ԱԺ-ում է անթաքույց ցուցադրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակ ունեցող Հայոց Ազգային Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկրտումներ` օգտագործելով «պատեհ առիթը»: Սկսած իշխանության գալու առաջին շրջանից Եկեղեցու` իբրև ինստիտուտի նկատմամբ դա անելու փաստերն ակնհայտ են`

  1. Երբ 2018թ. «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժումը նախաձեռնողները Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում Մայր Աթոռի դեմ քաղաքական ակցիաներ էին անում, ներկայացվող դիմումներին ի պատասխան իշխանությունը պատճառաբանում էր, թե այդ տարածքը հասարակական նշանակության է, և այդ ակցիաներն իրավաչափ են: Այսօր Խորհրդարանում հայտարարվում է, թե անընդունելի են գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կազմակերպած հավաքներն այդ նույն վայրում:
  1. 2018թ. իշխանության ակնհայտ թողտվությամբ բռնության գործադրմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Դիվանատուն մի խումբ անձանց բռնի կերպով ներխուժումը:
  1. Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հարձակումը, մեքենայի շրջափակումն ու քարերով սպառնալիքները:
  1. Անվտանգության նկատառումներով Ամենայն Հայոց Կաթողիկոսին սպասարկող մեքենայի ոստիկանական ուղեկցության վերացումը:
  1. Անթույլատրելի բառապաշարով եկեղեցու ու հոգևորականներին վարկաբեկող գնահատականներն ու արժանապատվությանը, հեղինակությանը հասցված վիրավորանքները:
  1. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին «հարկման ենթարկելու սպառնալիքը», որին արդեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից արձագանքել են»,- գրել է Թաթոյանը։
Տավուշից քայլերթով հանրահավաքի մասնակիցները հասել են Երևան

Տավուշից քայլերթով հանրահավաքի մասնակիցները հասել են Երևան

Մայիսի 9, 2024

Երևանում անցկացվել է մեծ բազմամարդ հակակառավարական բողոքի ակցիա, որին մասնակցել են հազարավոր քաղաքացիներ։ Հիշեցնենք, որ Մայիսի 1-ից հարյուրավոր մարդիկ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարժել էին քայլերթով դեպի Երևան՝ պահանջելու վարչապետ Նիկոլ փաշինյանի հրաժարականը։ Ավեի քան մեկ շաբաթ տևած քայլերթի ընթացքում մարդկանց թիվը ժամ առ ժամ ավելացել է, որոնք քննադատում են իշխանությունների մտադրությունը՝ չորս գյուղ Տավուշի մարզից Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։ Երևանում քայլերթիմասնակիցներին դիմավորել են բազմահազարանոց հանրահավաքով։ Ցույցի ընթացքում հնչում էին վարչապետի հրաժարականի պահանջներ։ Սա վերջին շրջանում Հայաստանում անցկացված ամենաբազմամարդ բողոքի ակցիան էր, որը անտարբեր չիթողել ոչ ոքի, քանի որ այժմ արդեն վտանգ է ստեղծվել Հայաստանի տարածքները կորցնելու։

Բողոքի ակցիային մասնակցում էին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ հասարակական ակտիվիստներ, ուսանողներ, մշակույթի գործիչներ և սրտացավ , հայրենասեր քաղաքացիներ։

Մասնակիցների թվում էր նաև տիկնիկային թատրոնի դերասանուհի Դուստրիկ Խաչատրյանը, ով բողոքի ակցիային մասնակցում էր քաղաքական սատիրայի տարրերով՝ օգտագործելով վարչապետի կերպարը պատկերող տիկնիկ։ Նր ասնակցությունը Նկոլ Փաշինյանի ու այլ քաղաքական գործիչների տիկնիկներով գրավել էր բոլորի ուշադրությունը։

Քաղաքական վերլուծաբանների կարծիքով՝ վերջին շրջանում հակակառավարական շարժման շրջանակում ավելի հաճախ են երևում արվեստագետներ և մշակույթի ներկայացուցիչներ, որոնք իրենց ակտիվ մասնակցությամբ և յուրահատուկ արտահայտչամիջոցներով ավելի ազդեցիկ են դարձնում իրենց բողոքը ՝ ուղղված իշխող քաղաքական ուժի վարած քաղաքականությանը և հայկործան որոոշումների վրա։ Դուստրիկ Խաչատրյանի տիկնիկային սատիրան դարձել է այդպիսի դրսևորման ուշագրավ օրինակներից մեկը։

Ս առաջին դեպքը չէ, անգամ մարզից քայլերթով մայրաքաղաք գալու ժամանակ դերասանուհին մասնակցել է ՝ ներկայացնելով իր տտիկնիկները։

Հանրահավաքի մասնակիցները մտադիր են օրեր շարունակ բողոքի ակցիաները շարունակեն Բաղրամյան պողոտայում , մինչև ոչ կհասնեն արդյունքի՝ նախ կստիպեն վարչապետին հրաժարվել գյուղերը Ադրբեջանին զիջելու գաղափարից, ապա նաև հրաժարակա կտա։

Վահան Կոստաանյանը ՆԱՏՕ-ի գործընկերներին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը

Վահան Կոստաանյանը ՆԱՏՕ-ի գործընկերներին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը

Մայիսի 7-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի հետ։ 

Իր ելույթում նախարարի տեղակալը արձանագրել է, որ շուրջ երեսուն տարի առաջ Հայաստանի միանալը Հյուսիսատլանտյան Դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին» կարևոր հիմք է հանդիսացել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև հետագա համագործակցության զարգացման համար:Վահան Կոստանյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է խորացնել արդյունքին միտված փոխգործակցությունն ինչպես Դաշինքի, այնպես էլ նրա առանձին անդամ երկրների հետ՝ Հայաստանի պաշտպանական և անվտանգային կարողությունների, ինչպես նաև դիմակայունության բարձրացման ուղղությամբ: Կարևորվել է նաև Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին, այդ թվում ՆԱՏՕ-ի առաջնորդությամբ Կոսովոյում ԿՖՈՐ առաքելությանը:

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի գործընկերներին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և մարտահրավերները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, այդ թվում՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի զարգացումները: Անդրադարձ է կատարվել նաև Դաշինքի անդամ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Տարածաշրջանային տնտեսական փոխկապակցվածության զարգացման համատեքստում Վահան Կոստանյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա ընձեռած հնարավորությունները: Մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային անվտանգային խնդիրների շուրջ:

Ինչ հանգամանքներում է մահացել «Հայաստան» դաշինքի անդամը

Ինչ հանգամանքներում է մահացել «Հայաստան» դաշինքի անդամը

Երևան, Հայաստան - Մարտ 5, 2024

2024 թվականի իրադարձությունները կրկին ցույց տվեցին Հայաստանի իրավապահ համակարգի խոցելի կողմերը։ Հայաստան դաշինքի անդամ և երկրորդ նախագահի ընտանիքի մտերիմ Զավեն Սարգսյանի մահվան շուրջ ծոսակցությունները չեն դադարում: Նրա դուստրը՝ Մարինե Սարգսյանը պնդում է, որ հորը սպանել են, նա չի մահացել առողջական խնդիրների պատճառով։ Նրա միակ նպատակն է, որ իրավապահները կատարեն իրենց ուղիղ պարտականությունները և պատասխանատվության ենթարկեն այն ծառայակիցներին, որոնք Մարինեի համոզմամբ գերազանցել են իրենց լիազորությունները ու մահվան հասցրել իր հորը։

Ընտանիքի անդամների խոսքով, Զավեն Սարգսյանը մահացել է իր քաղաքական հայացքների, պատկանելության և ակտիվ հակաիշխանական քննադատության համար ՝ ենթարկվելով ճնշումների ու անմարդկային վերաբերմունքի։

Ընտանիքը կրկնակի փորձաքննություն է պահանջել, բազմիցս դիմել է իրավապահ մարմիններին, սակայն արդյունավետ և իրավաչափ քննություն չի անցկացվել, ինչը Մարինեն գնահատում է որպես համակարգային անգործություն և իրենց ընտանիքի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի ու հետապնդման հերթական դրսևորում։

«Մենք որևէ հստակ արձագանք չենք ստացել: Իմ հոր մահը իրավապահների խզճի վրա է, եթե իհարկե նրանք խիղճ ունեն։ Նրանք ռոբոտի պես միայնենթարկվում են վարչապեի հրահանգներին ու մի գլխավոր խնդիր ունեն՝ վերացնել բոլոր ընդդիմադիրներին։ Իրավապահներն ամեն ինչ անում են , որ հորս նկատմամբ բռնության ու դրա հետևանքով նրա մահվան փաստը մնա չբացահայտված , իսկ մեղավորները մնան անպատիժ», - ասում է Մարինե Սարգսյանը:

Մարինե Սարգսյանը վստահեցնում է , որ շարունակելու է իր պայքարը՝ հանրայնացնելով իր հոր մահվան դեպքը, անգամ մտադիր է համագործակցել իրավապաշտպան կազմակերպությունների հետ և ներկայացնել խնդիրը միջազգային հարթակներում:

Զավեն Սարգսյանի մահվան դեպը լայն արձագանք է ստացել հանրային հարթակներում։ Բազմաթիվ փորձագետներ նշում են, որ սա հստակ ազդանշան է, որ իրավապահ համակարգի բարեփոխումները ուշացած են ու անարդյունավետ, ուստի՝ քաղաքացիների պաշտպանությունը մեր երկրում երաշխավորված չէ:

Ռուսաստանում Հայաստանի վարորդական իրավունքը ճանաչելու մասին նախագծի քննարկումը հետաձգվել է

Ռուսաստանում Հայաստանի վարորդական իրավունքը ճանաչելու մասին նախագծի քննարկումը հետաձգվել է

Պետդուման, երկրորդ ընթերցմամբ քննարկելիս մինչեւ մարտի 21-ը հետաձգել է այն օրինագծի քննարկումը, որը նախատեսում է Ռուսաստանում ճանաչել Հայաստանի քաղաքացիների վարորդական վկայականները՝ ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեություն իրականացնելիս, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Փաստաթուղթը նախատեսում է Ռուսաստանի Դաշնության տարածքում Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչում տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեություն իրականացնելիս, ասվում է կառավարության ներկայացրած օրինագծի բացատրական գրության մեջ։

Պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է օրինագիծը քննարկելու համար ԱԳՆ եւ ՆԳՆ ներկայացուցիչների հրավիրել, ինչպես նաեւ այս հարցի քննարկմանը նախապատրաստվել ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչներին, որը համագործակցում է Հայաստանից գործընկերների հետ։

«Այդ հարցը քննարկել Հայաստանի խորհրդարանի հետ մեր հաղորդակցության շրջանակներում… Ոչինչ չի լինի, եթե քննարկումը հետաձգենք հաջորդ շաբաթ՝ ամսի 21-ին, ի՞նչ եք կարծում։ Ավելին, դա ավելի ճիշտ կլինի, եթե այդ հարցը քննարկենք մեր գործընկերների՝ Հայաստանի խորհրդարանի պատգամավորների հետ»,- ասել է Վոլոդինը։

Գերատեսչությունների հետ քննարկումից հետո Վոլոդինն առաջարկել է շարունակել քննարկումը։ Նա հավելել է, որ դա լուրջ քայլ է, որն ընդգծում է երկրների հարաբերությունների մակարդակը։

«Ինչպիսի՞ն է Հայաստանի վարչապետի դիրքորոշումը։ Սրանք լուրջ որոշումներ են, մենք բացում ենք շուկան, բարելավում ենք ինքնաիրացման հնարավորությունները Հայաստանի քաղաքացիների համար, ովքեր այս օրենքի ընդունումից հետո, օգտվելով իրենց ազգային իրավունքներից, կկարողանան աշխատել Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- ասել է խոսնակը։

Ներկայումս տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվությունը գործում է Ղրղըզստանի եւ այն պետությունների քաղաքացիների համար, որտեղ ռուսաց լեզվի օգտագործումը հաստատված է որպես պաշտոնական:

ԵԽԽՎ բյուրոյին առաջարկվել է Արցախում ստեղծված իրավիճակով հրատապ լսումներ կազմակերպել

ԵԽԽՎ բյուրոյին առաջարկվել է Արցախում ստեղծված իրավիճակով հրատապ լսումներ կազմակերպել

ԵԽԽՎ բյուրոյին առաջարկվել է Արցախում ստեղծված իրավիճակով հրատապ լսումներ կազմակերպել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է է ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

«Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը Փարիզում կայացած նիստի ընթացքում որոշում է կայացրել դիմել ԵԽԽՎ բյուրոյին և առաջարկել հրատապ ընթացակարգով կազմակերպել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի հարցի քննարկում ԵԽԽՎ 2023թ. թվականի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից պարտավորությունների կատարման (Մոնիտորինգի) և Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովներում կազմակերպել հրատապ կարգով համատեղ լսումներ Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ»,- գրել է նա:

Հայ-իրաքյան առևտրատնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն

Հայ-իրաքյան առևտրատնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 12-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հանդիպել է ԻՀ գյուղատնտեսության նախարար Աբբաս Ալ-Մալիքիի հետ։

Հանդիպման սկզբում երկուստեք ընդգծվել է, որ հայ-իրաքյան առևտրատնտեսական հարաբերություններում առկա է զարգացման մեծ ներուժ, որը հարկավոր է լիարժեքորեն իրացնել։ Այնուհետև կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Առանձին անդրադարձ է կատարվել երկու երկրների գյուղատնտեսության ոլորտում կիրառվող պետական աջակցության գործիքակազմին։

Իրաքի գյուղատնտեսության նախարարն առաջարկել է դիտարկել հայկական ընկերությունների մասնակցությունը Իրաքում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին և տոնավաճառներին՝ տեղական շուկայում Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվություն փոխանակել գյուղատնտեսության ոլորտում գործող ծրագրերի վերաբերյալ։