Իրադարձություններ
Ռուսաստանը կոչ է անում ԱՄՆ-ին Կուբայի նկատմամբ ռшզմածովային շրջափակում չիրականացնել. Լավրով
Ռուսաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին հրաժարվել Կուբայի ռազմածովային շրջափակման ծրագրերից։ Այս մասին «Ազատության կղզու» իր գործընկեր Բրունո Ռոդրիգեսի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՄԻՐ 24-ը։
«Իհարկե, մենք կտրականապես մերժում ենք Ռուսաստանի և Կուբայի հասցեին հնչող շինծու մեղադրանքները, թե մեր համագործակցությունն իբր սպառնալիք է ստեղծում Միացյալ Նահանգների կամ որևէ մեկի շահերի համար։ Բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության միջոցով, որն ուղղված է շահերի հավասարակշռության որոնմանը»,- ընդգծել է Սերգեյ Լավրովը։
Մոսկվան հետևողականորեն կշարունակի աջակցել կուբացի ժողովրդին։ Այդուհանդերձ, ամերիկյան շրջափակման պատճառով կյանքը կղզում ծանրացել է։ Բնակելի շենքերում օրերով լույս չկա։ Առանց էլեկտրականության չեն աշխատում պոմպերը, որոնց օգնությամբ մարդիկ կարող էին խմելու ջուր հանել հորերից։ Կաթվածահար է հասարակական տրանսպորտի և ձեռնարկությունների աշխատանքը։ Ինքնաթիռները չեն թռչում, ինչի պատճառով տուժել են նաև ռուս զբոսաշրջիկները։ Սակայն, ինչպես հայտարարել են Ռուսաստանի ԱԳՆ-ում, տարհանման չվերթների հարցն արդեն լուծված է, դրանք կապահովվեն վառելիքով։ Դեսպանատան և Գլխավոր հյուպատոսության աշխատակիցները մշտական կապի մեջ են տուրօպերատորների և Հավանայի համապատասխան գերատեսչությունների հետ, հայտնել է Լավրովը:
18.02.2026
Սևան-Երևան ավտոճանապարհին «Tesla»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշներին, բետոնե հենասյուներին և հայտնվել ձորում
Այսօր` փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Հենրիկ Ս.-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել երկաթե արգելապատնեշներին, բետոնե հենասյուներին և հայտնվել ձորում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
14.02.2026
Լուրը չունի որևէ պաշտոնական հիմնավորում կամ աղբյուր. Յունիբանկը՝ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների փաթեթում ընդգրկվելու մասին
«Ազատություն» ռադիոկայանի կայքում հրապարակված «Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների փաթեթում ընդգրկվել է նաև Հայաստանի Unibank-ը» վերտառությամբ հոդվածում Յունիբանկի վերաբերյալ ներկայացված տեղեկատվության առնչությամբ հայտնում ենք, որ տվյալ լուրը չունի որևէ պաշտոնական հիմնավորում կամ աղբյուր։ Այս մասին հայտնում են Յունիբանկից:
«Պատասխանելով բանկին ուղղված լրագրողների հարցերին՝ հարկ ենք համարում մեկ անգամ ևս նշել, որ Յունիբանկը պատժամիջոցների վերաբերյալ որևէ որոշում կամ ծանուցում չի ստացել, ընդհանրապես իրազեկ չէ նման որոշման գոյության մասին և շարունակում է իր բնականոն աշխատանքը»,-նշում են բանկից:
Նշենք նաև, որ միջազգային մամուլը, այդ թվում Reuters գործակալությունը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի կողմից ԵՄ անդամ պետություններին հաստատման համար ներկայացված փաստաթղթին, հրապարակել է, որ ԵՄ-ի նոր փաթեթում ներառված են Տաջիկստանի, Ղրղզստանի և Լաոսի բանկերը:
09.02.2026